Արմեն Դարբինյանը չի մասնակցի Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ընտրություններին - Mediamax.am

2262 դիտում

Արմեն Դարբինյանը չի մասնակցի Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ընտրություններին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն այսօր հայտնել է, որ չի մասնակցելու առաջիկայում կայանալիք ռեկտորի ընտրություններին:

«Ս.թ. մայիսի 14-ին լրանում է իմ՝ որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր լիազորությունների ժամկետը:

 

Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ եւ ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու եւս հինգ տարի ժամկետով եւ հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն սակայն՝ երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ:

 

Իսկ սա նշանակում է մեկ բան. առաջիկայում կայանալիք ընտրություններին՝ չնայած համալսարանի ողջ անձնակազմի կողմից ինձ՝ որպես միասնական թեկնածու առաջադրման հանգամանքին, ես չեմ մասնակցելու:

 

Ինձ մնում է շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության բոլոր ժամանակների կառավարություններին՝ քսանմեկուկես տարի կառուցողական ակադեմիական աշխատանք կատարելու այս հրաշալի հնարավորության համար: Արդյունքում ունենք զրոյից աճած, օբյեկտիվ չափանիշներով միջազգային վարկանիշներում Հայաստանի լավագույն համալսարան ճանաչված հաստատություն», - հայտնել է Արմեն Դարբինյանը:

 

Նա չի բացառել, որ մասնավոր համալսարան կստեղծի:

 

«Սա կպահանջի սոլիդ ֆինանսական ներդրումներ, եւ ես բաց եմ առարկայական ու հետաքրքիր առաջարկությունների համար», - նշել է Արմեն Դարբինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին