UWC Դիլիջանն այս տարի 117 շրջանավարտ ունի - Mediamax.am

2067 դիտում

UWC Դիլիջանն այս տարի 117 շրջանավարտ ունի


Լուսանկարը` UWC


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջն այս տարի ունի 117 շրջանավարտ 60 երկրից, ովքեր 318 առաջարկ են ստացել աշխարհի տարբեր համալսարաններից:

2021թ. 117 շրջանավարտներից 101-ն ընդունվել են համալսարաններ, 10-ը մեկ տարի դադար են վերցնելու կրթությունը շարունակելուց առաջ, եւս 6-ը դեռ պատասխանի են սպասում համալսարաններից:

 

UWC Դիլիջանի ուսանողներին ընդունած համալսարանների աշխարհագրական բաշխվածությունն այսպիսին է. 67%՝ ԱՄՆ, 8%՝ Միացյալ Թագավորություն, 8%՝ Կանադա, 6%՝ Նիդեռլանդներ, 2%՝ Իսպանիա, 1%՝ Բելգիա, 1%՝ Գերմանիա:

 

«Միջազգայնորեն բարձր գնահատվեց այն փաստը, որ UWC Դիլիջանին հաջողվեց կամպուսը բաց պահել համավարակի, Արցախյան պատերազմի եւ Հայաստանում ներքաղաքական անկայունության պայմաններում: Աշխարհի 18 UWC դպրոցներից միակն ենք, որտեղ ակադեմիական գործընթացը տարվա ընթացքում գրեթե չի ընդհատվել»,- ասել է դպրոցի տնօրեն Գաբրիել Էռնեստո Աբադ Ֆերնանդեսը:

 

«UWC Դիլիջանի մեր տեսլականն է փոփոխություն առաջացնել առաջին հերթին մեր երիտասարդների կյանքում, որպեսզի նրանք կարողանան իրագործել իրենց երազանքները եւ իրացնել իրենց ներուժը ստեղծարար եւ նպաստավոր միջավայրում»,- նշել է UWC Դիլիջանի համահիմնադիր եւ նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

Այս տարի UWC Հայաստանի ազգային կոմիտեն 20  տեղի համար ստացել է 281 դիմում Հայաստանից եւ Արցախից: Ընտրված ուսանողների մեծ մասը սովորելու է UWC Դիլիջանում, իսկ չորսը հաճախելու են այլ UWC դպրոցներ Գերմանիայում, Իտալիայում եւ Թանզանիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին