Երեւան: Մեդիամաքս: Վերջին օրերին կորոնավիրուսի բացահայտման օրական թեստավորումների որոշակի աճ է նկատվում:
Ինչպես Մեդիամաքսին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ այն հիմնականում պայմանավորված է թեստավորման համար դիմելու որոշակի չափանիշների իջեցմամբ եւ կրթական հաստատությունների աշխատանքի վերսկսմամբ:
«Թեստավորման դիմելու չափանիշների իջեցման արդյունքում մարդկանց դիմելիությունը մեծացել է: Առաջիկայում սկսվելու է նաեւ բուհերի, հանրակրթական դպրոցների աշխատանքը, մարդիկ ավելի շահագրգիռ են հետազոտություն անցնել: Մենք էլ մեր հերթին փորձում ենք գտնել ռիսկային խմբեր եւ թեստավորել մարդկանց»,- ասել է նա:
Խոսնակը հայտնել է, որ արդեն մեկնարկել է ուսուցիչների թեստավորումը.
«Աշխատանքի անցնելու համար տրամադրված համապատասխան թերթիկով նրանք մոտենում են իրենց պոլիկլինիկաներ եւ թեստավորում անցնում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: