UWC Դիլիջան քոլեջում մեկնարկել է 5-րդ ուսումնական տարին - Mediamax.am

5241 դիտում

UWC Դիլիջան քոլեջում մեկնարկել է 5-րդ ուսումնական տարին


Լուսանկարը` UWC


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջում մեկնարկել է 5-րդ ուսումնական տարին:

Քոլեջն իր դռներն է բացել 117 նոր աշակերտի համար։ 

 

Այս պահին Դիլիջանում ուսանում է 226 աշակերտ՝ ավելի քան 80 երկրներից։

 

Դասավանդող անձնակազմը նույնպես համալրվել է՝ քոլեջում դասավանդում է 36 ուսուցիչ՝ 15 երկրներից։

 

Այս տարի լրանում է UWC Դիլիջան քոլեջի 5-ամյակը։ 

 

Այս տարիների ընթացքում քոլեջն ունեցել է.

 

•    388 շրջանավարտ՝ 105 երկրներից

•    500+ հովանավոր

•    26 միլիոն դոլարի կրթաթոշակ

•    45 արտադասարանական սոցիալական նախագիծ

•    60 վերադարձող շրջանավարտ 

•    արտադասարանական նախագծերին եւ միջոցառումներին մասնակից 3000 տեղացի երեխաներ:

 

2019-2020 թթ. քոլեջի 5-ամյակին նվիրված զանազան միջոցառումներ կանցկացվեն, որոնց ընթացքում հաստատությունը կներկայացնի իր ձեռքբերումներն ու զարգանալու տեսլականը։

«Քոլեջի մեծագույն մարտահրավերներից մեկն է եղել համապատասխանացնել դպրոցի ընդհանուր առաքելությունը հյուրընկալող երկրի իսկության հետ եւ դառնալ «ժողովրդին միավորելու ուժը»՝ դպրոցի եւ UWC-ի շարժման շրջանակներում։ Ինձ թվում է, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ»,- ասել է քոլեջի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին