Հայաստանն ու Իսրայելը քննարկում են կրթական ծրագրերը - Mediamax.am

2723 դիտում

Հայաստանն ու Իսրայելը քննարկում են կրթական ծրագրերը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Հայկական կողմը պատրաստ է աջակցել Երուսաղեմի Հրեական համալսարանում գործող հայագիտության կենտրոնին՝ վերջինիս հնարավորություններն ընդլայնելու նպատակով։

Այդ մասին այսօր ասել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկիի հետ հանդիպմանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իսրայելի միջազգային զարգացման  ՄԱՇԱՎ  գործակալության հետ գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, մասնագետների վերապատրաստման եւ փորձագետների փոխանակման համատեքստում։ 

 

Դեսպանը հայտնել է իսրայելական կողմի պատրաստակամությունը հյուրընկալելու հայ ուսանողներին՝ ասպիրանտական կրթություն ստանալու եւ ասպիրանտուրայից հետո իրականացվող հետազոտական աշխատանք կատարելու համար:

 

«Մեզ համար Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը գնալով ավելի կարեւոր է դառնում։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Իսրայելը, հարուստ չեն բնական ռեսուրսներով, մեր գլխավոր հարստությունը մարդիկ են, եւ կրթության ոլորտում իրականացվող ներդրումներն այս առումով շատ կարեւոր են»,- նշել է Իսրայելի դեսպանը։ 

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին կից գործող Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի գործունեությանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին