Երեւանում անցկացվել է «Ռոսատոմ»-ի օլիմպիադայի եզրափակիչ փուլը - Mediamax.am

1929 դիտում

Երեւանում անցկացվել է «Ռոսատոմ»-ի օլիմպիադայի եզրափակիչ փուլը



Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 9-10-ին Երեւանում անցկացվել է «Ռոսատոմ»-ի՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ճարտարագիտական օլիմպիադանների եզրափակիչ փուլը:

Միջոցառումները անցկացրել են ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը եւ «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ:

 

Եզրափակչի արդյունքները հայտնի կդառնան մարտի կեսերին:  

 

 

Օլիմպիադայի հաղթողներն արտոնություններ կստանան Ռուսաստանի առաջատար համալսարաններ, այդ թվում՝ «Ռոսատոմ»-ի հենարանային համալսարան՝ ՄԻՖԻ ընդունվելիս:

 

«Այսօր Հայաստանում իրագործվում է Հայկական ԱէԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման նախագիծը: Բնագավառի հետագա զարգացումը, այդ թվում նոր ԱԷԿ-ի կառուցումը, երկրի համար ռազմավարական ուղղություններից է: Բացի այդ, աշխարհում ամեն տարի ավելանում է ոչ էներգետիկ նպատակներով ատոմի կիրառումը՝ միջուկային բժշկությունը, կոմպոզիտ նյութերի արտադրությունը եւ այլն: ՀէԿ շահագործող երկրիների փորձը վկայում է, որ միջուկային տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը եւ մարդու կյանքի որակի բարելավմանը: Այդ պատճառով Հայաստանին  միշտ պետք կլինեն ատոմային բնագավառի որակավորված մասնագետներ»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:

 

Օլիմպիադաների ընտրական փուլերում մասնակցել է Հայաստանի ֆիզիկա-մաթեմատիկական եւ հանրակրթական դպրոցների ավելի քան 200 աշակերտ: 

 

Եզրափակիչ է անցել 80 մասնակից:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին