Դպրոցներում քաղաքական քարոզչության տանողները խստորեն կպատժվեն - Mediamax.am

3418 դիտում

Դպրոցներում քաղաքական քարոզչության տանողները խստորեն կպատժվեն


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, որոնք կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որեւէ քաղաքական ուժի օգտին:

«Եթե նման ահազանգեր եւ փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը Երեւանի եւ մարզերի կրթության վարչության պետերի հետ հանդիպմանը:

 

Խոսելով մարզերում առկա կրթության խնդիրների մասին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը որդեգրել է նոր աշխատելաոճ: 

 

«Հունվարից սկսած ամեն ամիս ընտրելու ենք մի մարզ, լինելու են այցելություններ տվյալ մարզի ուսումնական հաստատություններ, քննարկումներ են լինելու, փորձելու ենք տեղերում գտնել լուծումներ: Դա չի նշանակում, թե մյուս մարզերի խնդիրներն այդ ամսվա ընթացքում անտեսվելու են. նախարարությունը իր հիմնական գործառույթները կշարունակի իրականացնել: Մենք կարծում ենք, որ այս մեթոդը թույլ կտա տեղերում կուտակված խնդիրները վեր հանել եւ արդյունավետ լուծումներ գտնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը: 

 

Անդրադառնալով հանրակրթական դպրոցների հավաստագրման վերջին քննություններին, որոնց շուրջ հնարային աղմուկ է բարձրացել, նախարարի պաշտոնակատարն ասել է.

 

«Հավաստագրման քննությունների առնչությամբ ես որեւէ մտահոգություն չունեմ, որովհետեւ բոլոր դժգոհողներին ասվել է` ներկայացնել փաստեր: Մենք արձանագրել ենք որոշ խնդիրներ` կապված վերապատրաստող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության հետ: Բայց ես կարծում եմ, հավաստագրման քննությունների հանձնաժողովն աշխատել է արդյունավետ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին