ՀՀ ՊՆ. «Բարի գալուստ դժոխք» - Mediamax.am

4397 դիտում

ՀՀ ՊՆ. «Բարի գալուստ դժոխք»


Լուսանկարը` panArmenian photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հակառակորդը լայնամասշտաբ գրոհ է սկսել:

«Բարի գալուստ դժոխք»,- գրել է Շուշան Ստեփանյանն ու տեղեկացրել, որ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր եւ մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր եւ հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի հարավային ուղղությամբ:

 

«Հակառակորդի կողմից անտեսվում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար եւ շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»,- ասել է Շուշան Ստեփանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին