Փաշինյանը կամավորագրման կոչ է արել վերջին 1 տարում զորացրվածներին - Mediamax.am

2210 դիտում

Փաշինյանը կամավորագրման կոչ է արել վերջին 1 տարում զորացրվածներին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներին կոչ է արել ներկայանալ Կենտրոնական զինվորական հավաքակայան եւ զինվորագրվել։

«Վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված տղաները օրենքով զորահավաքային մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում, բայց ես հիմա նրանց բոլորին խնդրում եմ որպես կամավորական զինվորագրվել։ Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց եւ անկեղծ ասել, որ իրենք ուղղակի մարտական հերթապահություն չեն անցկացնելու, այլ հրավիրվում են կենաց-մահու կռիվ տալու եւ այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Վարչապետն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածների մարտական պատրաստությունն ավելի բարձր է, ինչի համար էլ որոշել է այդ կոչով հանդես գալ։

 

Նա նշել է, որ այդպիսի 10 000 տղա կա Հայաստանում, և եթե նրանցից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, «դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին