ՀՀ զորամիավորումները բերվել են մարտական պատրաստականության - Mediamax.am

8656 դիտում

ՀՀ զորամիավորումները բերվել են մարտական պատրաստականության


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի:

«Զորամասերում բացազատվել են անձնակազմի եւ տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միեւնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանու¬թյան շրջաններ:

 

Լրահամալրումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների եւ Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին