Հակառակորդը գիշերը մոտ 60 զինծառայողի կորուստ է ունեցել - Mediamax.am

1712 դիտում

Հակառակորդը գիշերը մոտ 60 զինծառայողի կորուստ է ունեցել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ Արցախում սահմանի հարավային եւ հյուսիսային ուղղություններով գիշերվա համառ մարտերի ընթացքում հակառակորդը մոտ 60 զինծառայողի եւ զգալի թվով զրահատեխնիկայի կորուստ է ունեցել:

Նա նշել է, որ այսօր Վարդենիսի ուղղությամբ արդբեջանական ԱԹՍ-ները եւ օդուժը հարված են հասցրել, հարված են հասցրել նաեւ խաղաղ բնակիչների, քաղաքացիական ավտոբուսի ուղղությամբ:

 

«Օդուժ է կիրառվել հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, այս պահի դրությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին