Դավիթ Տոնոյանը պարգեւատրել է ՌԴ զինծառայողներին - Mediamax.am

3112 դիտում

Դավիթ Տոնոյանը պարգեւատրել է ՌԴ զինծառայողներին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր պարգեւատրել է ռուսաստանցի զինծառայողներին՝ Հայաստանի Զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման եւ թեստավորման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար:

Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը խրախուսվել են «Մարշալ Բաղրամյան», իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը՝ «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալներով։

 

Դավիթ Տոնոյանը նշել է, որ նաեւ ՌԴ զինծառայողների եռանդի, քրտնաջան աշխատանքի եւ մասնագիտական բարձր որակների շնորհիվ է հաջողվել պատվով հաղթահարել համավարակի ծանր պահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին