Կայացել է լայնածավալ զորավարժության մարտական հրաձգության փուլը - Mediamax.am

3633 դիտում

Կայացել է լայնածավալ զորավարժության մարտական հրաձգության փուլը



Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 21-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը։

Զորավարժությանը ներգրավված էին օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

 

Կրակային հարվածներն իրականացվել են լրիվ ծավալով։ Թիրախները խոցվել են առանց շեղումների, բարձր արդյունավետությամբ։

 

Զորավարժության նպատակն էր ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս հրամանատարների, շտաբերի եւ ընդհանուր անձնակազմի կարողությունների ստուգումը, զինծառայողների գործնական հմտությունների եւ դաշտային վարժվածության կատարելագործումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին