Դավիթ Տոնոյանը նոր կոչում է շնորհել Սարգիս Ստեփանյանին - Mediamax.am

9981 դիտում

Դավիթ Տոնոյանը նոր կոչում է շնորհել Սարգիս Ստեփանյանին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր փոխգնդապետի կոչում է շնորհել ՀՀ եւ ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին:

 

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարը հետաքրքրվել է Սարգիս Ստեփանյանի հիմնադրած՝ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առնչվող հասարակական գործունեությամբ, մաղթել անսպառ ուժ եւ եռանդ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին