Լեւոն Մնացականյանը Արցախի ոստիկանության նոր պետն է - Mediamax.am

5204 դիտում

Լեւոն Մնացականյանը Արցախի ոստիկանության նոր պետն է


Լեւոն Մնացականյանը
Լեւոն Մնացականյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է կառավարության որոշումը Լեւոն Մնացականյանին արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:

Այսօր Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Լեւոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին: 

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Լեւոն Մնացականյանը 2018թ. աշնանն ազատվել էր Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից եւ նշանակվել էր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

 

Արցախի ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական-Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: 

 

Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին