Դավիթ Տոնոյանը Կոսովոյում այցելել է հայ խաղաղապահներին - Mediamax.am

2778 դիտում

Դավիթ Տոնոյանը Կոսովոյում այցելել է հայ խաղաղապահներին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով Կոսովոյում է։

Հոկտեմբերի 31-ին Դավիթ Տոնոյանը Պրիշտինայում հանդիպել է Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար Սալվատորե Գուոչիի հետ։

 

Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահների բարեխիղճ ծառայության համար, հաղորդում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել հայկական զորախմբի հետ։ Զորանոցային պայմաններին ծանոթանալուց հետո, Դավիթ Տոնոյանն այցելել է Սլատինա ռազմական օդանավակայան, որտեղ հայ խաղաղապահները ծառայություն են տանում։

 

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը պարգեւատրել է աչքի ընկած զինծառայողներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին