Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր ասել է, որ հայկական կողմը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում:
Խոսելով այն մասին, որ վերջին օրերին սահմանի այդ հատվածում հայկական բնակավայրերի ուղղությամբ գնդակոծման դեպքեր են արձանագրվում, Գլխավոր շտաբի պետն ասել է, որ հայկական զինուժը պատասխան կրակով ճնշում է հակառակորդի կրակակետերը եւ զերծ է մնում հակառակորդի բնակավայրերի եւ խաղաղ բնակչության ուղղությամբ կրակ արձակելուց։
Արտակ Դավթյանը հավաստիացրել է նաեւ, որ պետական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ եւս անհանգստացնող իրավիճակ չկա։
Գլխավոր շտաբի պետն այսօր ներկայացրել է «Շանթ-2018» զորավարժությունների սցենարը. պայմանականորեն երկրում իրավիճակը սրվել է, Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ փորձում է լուծել Արցախի հակամարտության խնդիրը ռազմական ճանապարհով։ Մարտական գործողություններին եւ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերին զուգընթաց, Ադրբեջանը հրետակոծում է մեր բնակավայրերը, կան զոհեր եւ վիրավորներ։
Գործողությունները խաղարկվում են իրական ռազմական իրավիճակին առավելագույնս համապատասխանեցված պայմաններում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: