Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՊՆ եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմի մասնակցությամբ։
ՊՆ-ում նշել են, որ քննարկվել են զինված ուժերի արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերում բարեփոխումների կարեւորությունն ու սահմանել առաջնահերթությունները։
Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: