Զոհված զինծառայողների ընտանիքները մինչեւ տարեվերջ բնակարան կունենան - Mediamax.am

20259 դիտում

Զոհված զինծառայողների ընտանիքները մինչեւ տարեվերջ բնակարան կունենան


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդից 3 մլրդ դրամ ուղղել զոհված, մահացած եւ 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխմանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի այս հարցը լուծվում էր բյուջետային ծրագրով՝ 500 մլն դրամի շրջանակում:

 

«Այս փոփոխությամբ կատարելու ենք նախագահի հանձնարարականը եւ մինչեւ տարեվերջ բոլոր նման ընտանիքների բնակարանային խնդիրը լուծված է լինելու ամբողջ հանրապետությունում: Հաջորդ տարի արդեն կկարողանանք միջոցներ ուղղել 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրների լուծմանը»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին