Պետությունը կհոգա վիրավոր զինվորի բուժման ծախսն արտերկրում - Mediamax.am

3207 դիտում

Պետությունը կհոգա վիրավոր զինվորի բուժման ծախսն արտերկրում


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է պահուստային ֆոնդից 1,318 մլն դրամ հատկացնել պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու նպատակով:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել է 2014-ին:

 

«Հայաստանում բուժման բոլոր հնարավորությունները սպառվել են, պաշտպանության նախարարությունը բազմիցս աջակցել է նաեւ արտերկրում բուժզննում անցնելու համար»,- ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին