Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրան:
Այցի ընթացքում նախատեսված են Վիգեն Սարգսյանի բանակցությունները Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ:
Կքննարկվեն երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող խնդիրներ:
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաեւ Իրանի գործադիր եւ օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի գիտահետազոտական եւ արդյունաբերական ձեռնարկություններ:
Թեհրանում Վիգեն Սարգսյանը կհանդիպի նաեւ Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: