Սեյրան Օհանյանն այցելել է ապրիլյան հերոսների ընտանիքներին - Mediamax.am

9678 դիտում

Սեյրան Օհանյանն այցելել է ապրիլյան հերոսների ընտանիքներին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում։

ՀՀ Պն-ում նշել են, որ այցելության շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաեւ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների Բենիամին Եղոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սարգիս Սահակյանի եւ Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքներում:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նրանց զավակների սխրանքն ու անձնազոհությունը նորովի է արժեւորվում եւ այսուհետ օրինակ է հանդիսանում երիտասարդության համար։

 

Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների առողջական եւ սոցիալ-կենցաղային խնդիրներով, նշել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել նրանց խնդիրների լուծմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին