Թուրքիայից ժամանած զինվորականները ՀՀ-ում տեսչություն են անցկացնում - Mediamax.am

7267 դիտում

Թուրքիայից ժամանած զինվորականները ՀՀ-ում տեսչություն են անցկացնում


Լուսանկարը` http://www.nato.int/


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 11-ից 14-ը Թուրքիայի բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում:

Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, տեսչությունն անցկացվում է Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակում:

 

Տեսչության նպատակն է ստուգել տվյալ զորամասում ԵՍԶՈՒ պայմանագրի դրույթների համաձայն սահմանափակվող սպառազինության ու տեխնիկայի, անձնակազմի թվաքանակի, զորամասի սխեմայի եւ շինությունների հատակագծի վերաբերյալ ՀՀ-ի կողմից տրվող ամենամյա տարեկան տեղեկատվության հավաստիությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին