Հայ խաղաղապահների առաջին զորախումբը կմեկնի Լիբանան - Mediamax.am

3679 դիտում

Հայ խաղաղապահների առաջին զորախումբը կմեկնի Լիբանան


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայ խաղաղապահների առաջին զորախումբն այսօր երեկոյան կմեկնի Լիբանան՝ մասնակցելու ՄԱԿ-ի UNIFIL առաքելությանը:

ՄԱԿ-ի UNIFIL (United Nations Interim Force in Lebanon) առաքելությունը գործում է 1978 թվականից, նրա մանդատը երկու անգամ թարմացվել է՝ 1982 եւ 2000 թվականներին:

 

Լիբանանում հայ խաղաղապահները ծառայելու են իտալական հրամանատարության ներքո:

 

Ս.թ. փետրվարին Մեդիամաքս-ին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ասել էր.

 

«Իտալական կողմը հայ խաղաղապահներին առաջարկել է ստանձնել զորքերի շտաբի անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Միջազգային գործողություններին քանակապես փոքր զորախմբերով, բայց ակտիվորեն ներգրավված երկրները ժամանակի ընթացքում թրծվում եւ մասնագիտանում են կոնկրետ ոլորտներում: Սովորաբար հրամանատարություններն այդ երկրներին առաջարկում են լուծել հենց այդ խնդիրները: Այս առումով կարող ենք ասել, որ հայ խաղաղապահները միջազգային ասպարեզում «մասնագիտացել» են անվտանգության ապահովման հարցերում»:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայ խաղաղապահների գործուղումը Լիբանան լրացուցիչ ռիսկի գործոն չի՞ հանդիսանա տեղի հայ համայնքի համար, Դավիթ Տոնոյանն ասել էր.    

 

«Մինչեւ ՄԱԿ-ի եւ իտալական կողմի հետ բանակցություններ սկսելը այս հարցը քննարկվել է հնարավոր բոլոր մակարդակներում, եւ եկել ենք այն եզրահանգման, որ խաղաղությունն անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ կերպով պաշտպանող հայ զինծառայողները կարող են միայն դրական մթնոլորտ ստեղծել»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին