ՃՈ-ն ու Երեւանի քաղաքապետարանը քննարկում են Հյուսիսային պողոտայում երթեւեկության կարգը (ֆոտոշարք) - Mediamax.am

exclusive
2450 դիտում

ՃՈ-ն ու Երեւանի քաղաքապետարանը քննարկում են Հյուսիսային պողոտայում երթեւեկության կարգը (ֆոտոշարք)


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը եւ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս քննարկում են Հյուսիսային պողոտան հատող ճանապարհահատվածի երթեւեկության կարգը:

Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Եգոր Կարապետյանը:

 

«Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի եւ ՃՈ Ճանապարհային երթեւեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանդին Կոստանյանի հետ օրերս եղել ենք Տերյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի հատման կետում, փորձել հնարավոր ու հարմարավետ լուծում գտնել տարածքի երթեւեկության կարգի փոփոխության եւ այն ավելի հարմարավետ դարձնելու համար»,-ասել է Եգոր Կարապետյանը:

 

ՃՈ պետի տեղակալը նշել է, որ հատուկ խնդրանք են ստացել նաեւ տարածքի բնակիչներից` տեղանքում նախկինում եղած երթեւեկության այլընտրանք ստեղծելու համար:

 

«Քննարկումների արդյունքում կփորձենք հնարավորինս լավ լուծում գտնել Տերյան, Կողբացի եւ Հին Երեւանիցի փողոցների հատվածում երթեւեկության կազմակերպման համար, որը նաեւ չի խոչընդոտի քաղաքացիների տեղաշարժին»,- ասել է Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին