Չավուշօղլուն Միրզոյանի հետ հանդիպումը «շատ արդյունավետ» է անվանել - Mediamax.am

1728 դիտում

Չավուշօղլուն Միրզոյանի հետ հանդիպումը «շատ արդյունավետ» է անվանել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Մեւլութ Չավուշօղլուն մեկնաբանել են այսօր Անթալիայում կայացած իրենց հանդիպումը:

Անադոլու գործակալությունը հայտնում է, որ Չավուշօղլուն հայ պաշտոնակցի հետ բանակցություններն անվանել է «շատ կառուցողական եւ արդյունավետ»։

 

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված քայլերը։ Ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ մենք ջանքեր ենք գործադրում Կովկասում խաղաղության հաստատման համար։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ քայլերը դրական է ընկալում նաեւ Ադրբեջանը։ Բաքուն աջակցում է այս գործընթացին։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են բոլոր կողմերի շահերին»,- ասել է թուրք նախարարը։

 

Նա հիշեցրել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները երկու հանդիպում են անցկացրել։

 

Ըստ Անադոլու գործակալության, Արարատ Միրզոյանն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել գործընթացն առանց նախապայմանների։ Նա նշել է, որ Երեւանը վճռական է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունությանն հասնելու հարցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին