Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած գրքերը:
Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների կողմից:
«1984»
Ջորջ Օրուել
Հրատարակչությունը`Անտարես
Հրատարակության լեզուն`հայերեն
Ծավալը` 336 էջ
Չափը`60x84 -1/16
Կազմը` փափուկ, կոշտ
Տպագրությունը` օֆսեթ
Որտեղ գնել` «Հայ գիրք» գրախանութների ցանցում (Հեռ`010 54 07 06)
1949 թվականին հրատարակված այս հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ-ում առաջին անգամ լույս տեսավ 1988-ին: Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի փաստարկներով ու
պատճառաբանություններով: Հայերեն լույս է տեսնում առաջին անգամ:
«Կոլիմյան Պատմվածքներ»
Վառլամ Շալամով
Թարգմանիչներ`Ն.Աթաբեկյան,Բախտամյան,Գաբրիելյան,Հովհաննիսյան
Հրատարակչությունը`Ոգի Նաիրի
Հրատարակության լեզուն`հայերեն
Ծավալը`336 էջ
Կազմը`փափուկ
Տպագրությունը` սեւ սպիտակ
Որտեղ գնել`Բուկինիստ գրախանութում (Հեռ`010 53 62 27)
Գերազանցապես ինքնակենսագրական փաստեր են հիմք հանդիսացել ռուս անվանի գրող Վառլամ Շալամովի ստեղծագործությունների համար: Նրա հանրահայտ Կոլիմյան պատումները հավաստիորեն եւ հոգեբանական խտացումներով պատկերում են խորհրդային շրջանի գուլագյան իրականությունը`դժոխային ու մարդկային տոկունության ցնցող երեւույթների գեղարվեստական վառ արտացոլմամբ: Շալամովի ստեղծագործությունները թարգմանաբար առաջին անգամ են ներկայացվում հայ ընթերցողին:
«Ընթերցողը»
Բերնհարդ Շլինկ
Հրատարակչությունը` Զանգակ
Թարգմանությունը գերմաներենից՝ Գայանե Գինոյանի
Ծավալը`192 էջ
Չափը՝ 12x20 սմ
Կազմը՝ փափուկ
Տպագրությունը՝ օֆսեթ
Գինը՝ 2400 դրամ
Որտեղ գնել` Զանգակ գրատուն
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու եւ երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձեւով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի եւ քավության խնդիրը:
«Ռոբինզոն»
Արամ Պաչյան
Հրատարակչությունը`Անտարես
Հրատարակության լեզուն`հայերեն
Ծավալը`168 էջ
Չափը`60x84-1/16
Կազմը` կոշտ, փափուկ
Տպագրությունը` օֆսեթ
Որտեղ գնել` «Հայ գիրք» գրախանութների ցանցում (Հեռ`010 54 07 06)
Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային «ռոբինզոնադի» ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է՝ Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով: Երբեք չթուլացող զգայականությամբ, կառուցվածքային նուրբ խաղարկումներով հատկանշվող այդ պատմվածքներում յուրաքանչյուր հերոս յուրովի է փնտրում ու գտնում մարդկային նախաստեղծ պարզ ու անկեղծ կեցության իր կղզին:
«Միֆ անուն մշակույթ»
Յուրի Լոտման
Հրատարակչությունը`Ոգի Նաիրի
Հրատարակության լեզուն`հայերեն
Ծավալը`344 էջ
Կազմը`փափուկ
Տպագրությունը` սեւ սպիտակ
Գինը`3000 դրամ
Որտեղ գնել`Բուկինիստ գրախանութում (Հեռ`010 53 62 27)
Ժողովածուն ընդգրկում է ռուս նշանավոր մշակութաբան եւ գրականագետ Յուրի Լոտմանի հոդվածների ընտրանին: Նման ծավալով եւ առանձին հրատարակությամբ Յու.Լոտմանը առաջին անգամ է ներկայանում հայ մշակութասեր ու գրական հասարակությանը:
«Երկվորյակների արեւը»
Հրաչյա Սարիբեկյան
Հրատարակչությունը`Անտարես
Ծավալը`216 էջ
Չափը`60x84-1/16
Կազմը` կոշտ
Տպագրությունը` օֆսեթ
Որտեղ գնել`«Հայ գիրք» գրախանութների ցանցում (Հեռ`010 54 07 06)
Մի աշխարհ, որ թիթեռները կարող են ճչալ, խլեզներն այնքան են իմաստուն, որ պատահական շարժումերով չեն ուզում իրենց հատկացված հավերժությունը սպառել, ծղրիդներն ինչ-որ բան են հաղորդում մարդկանց, հանգուցյալներն ստվերներ են ձեւանում. տիեզերական անդունդն ընկած մոլորակի մոռացված այդ անկյունում, ուր ժամանակն անզոր է ժամացույցներ ենթարկել իրեն, ապրում է վանական, որ ագռավներ է որսում եւ ճերմակ մազերով մի մանուկ, ում գրպանում Աստծո գոյության իրեղեն ապացույցն է: Վեպը փոքրիկ տղայի եւ մահվան մտերմության, ինքնության եւ անհետ կորած հոր փնտրտուքների մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը:
«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: