5/10/15. ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը, «Եվրատեսիլից» հրաժարվելը, «Երեւան. XX դար» - Mediamax.am

exclusive
4276 դիտում

5/10/15. ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը, «Եվրատեսիլից» հրաժարվելը, «Երեւան. XX դար»


Ֆյոդոր Լուկյանովը
Ֆյոդոր Լուկյանովը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ժան Ֆուրնեն եւ Վարդան Օսկանյանը
Ժան Ֆուրնեն եւ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները 2017թ. մարտի 8-ին
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները 2017թ. մարտի 8-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը 2012թ. մարտի 10-ին
Սերժ Սարգսյանը 2012թ. մարտի 10-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հեռուստատեսային տարբերակի նկարահանումները
Հեռուստատեսային տարբերակի նկարահանումները

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-13

 

Հայաստանը վաղաժամ է համարում

 

Մարտի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «հայկական կողմը վաղաժամ է համարում ադրբեջանցիների` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին հարցի քննարկումները»:

 

«Մինչեւ չորոշվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացման չափանիշներն ու ժամկետները, մենք վաղաժամ ենք համարում քննարկել ադրբեջանցիների Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին հարցը»,- հայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

 

Նա հիշեցրել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միայն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն որոշելու են նրա բնակիչները, սակայն այդ գործընթացի տարրերը գտնվում են քննարկման փուլում:  

 

ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի պաշտոնական բացումը

 

Մարտի 12-ին Երեւանում տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի պաշտոնական բացումը, որին մասնակցել էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ու հասարակական դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղարի օգնական Ժան Ֆուրնեն:

 

Ժան Ֆուրնեն ասել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի, նրա գործունեության եւ խնդիրների վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը «շատ կարեւոր է, եթե մենք ցանկանում ենք ճշգրիտ պատկերացում ստանալ ՆԱՏՕ-ի օրակարգի մասն»:

 

«Հայաստանի հետ մեր յուրահատուկ գործընկերությունն ամուր զարգանում է»,- ասել էր Ժան Ֆուրնեն, նշելով, որ Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի խնդիրներից մեկը դաշինքի հետ Հայաստանի համագործակցության տարբեր ուղղությունների մասին տեղեկացնելն է: «Այս կենտրոնը նաեւ կծառայի ժամանակակից մարտահրավերների եւ անվտանգության խնդիրների շուրջ բանավեճերի ծավալման համար», - ասել էր Ժան Ֆուրնեն:

Ժան Ֆուրնեն եւ Վարդան Օսկանյանը Ժան Ֆուրնեն եւ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Կենտրոնն արդեն որոշ ժամանակ աշխատում է եւ արդեն ապացուցել է իր պահանջված լինելը: Այս կենտրոնի հիմնումը IPAP-ի կետերից մեկն է, եւ ես շատ գոհ եմ, որ մենք այն կյանքի են կոչել այս փաստաթղթի իրագործման առաջին տարվա ընթացքում: Սա շատ կարեւոր քայլ է, քանի որ տվյալ կենտրոնի միջոցով, ՆԱՏՕ-ի հետ համատեղ, մենք ճիշտ տեղեկություններ կներկայացնենք դաշինքի, նրա գործունեության եւ Հայաստանի հետ համագործակցության մասին»,- ասել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:

 

«ՆԱՏՕ-ն այսօր այն դաշինքը չէ, որը գոյություն ուներ «սառը պատերազմի» ժամանակ: Շատ բաներ են փոխվել միջազգային իրականության մեջ, եւ ՆԱՏՕ-ն կարողացել է հարմարվել նոր իրականությանը: Սակայն մեր հասարակությունում դեռ մնում են «սառը պատերազմին» շրջանի մտածելակերպի տարրեր, եւ այդ իսկ պատճառով առաջանում է ճիշտ տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտությունը», - ավելացրել էր Վարդան Օսկանյանը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-13

 

Հայաստանը հրաժարվել է «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելուց

 

Մարտի 7-ին Եվրոպական հեռարձակողների միությունն (EBU) հայտարարել էր, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին:

 

«Մենք խորապես հիասթափված ենք Հայաստանի` այս տարվա մրցույթին չմասնակցելու որոշումից»,- ասել էր մրցույթի գործադիր տնօրեն Ջոն Օլա Սենդը: Նա նշել էր, որ «Հայաստանին համոզելու ջանքերն արդյունք չեն տվել»։

 

Խոչընդոտները Անկարայում եւ Բաքվում են

 

Մարտի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու միակ խոչընդոտը Անկարայում եւ Բաքվում է:

 

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կանոնակարգելու մեր նախաձեռնությունը, որն իսկզբանե ուներ զարգացման երկու ճանապարհ: Այո՛, Հայաստանի եւ միջազգային հանրության համար ընդունելի առաջին ճանապարհով նախաձեռնությունը չզարգացավ եւ Հայաստան-Թուրքիա սահմանը դեռ մնում է փակ: Սակայն երկրորդ ճանապարհն էլ նույնպես կարեւոր էր, քանի որ.

Սերժ Սարգսյանը 2012թ. մարտի 10-ին Սերժ Սարգսյանը 2012թ. մարտի 10-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Առաջինը, ինչպես հստակ ցույց տվեցին վերջին իրադարձությունները, ամրապնդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը,

 

Երկրորդը, թույլ տվեց ամբողջ աշխարհին համոզվելու, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու միակ խոչընդոտը Անկարայում եւ մեկ այլ` իրեն մեջ գցող մայրաքաղաքում է, բայց ոչ Երեւանում,  

 

Երրորդը, պարտադրեց Թուրքիային ստորագրել միջազգային փաստաթուղթ, որը բացառում է հարաբերություններ հաստատելու որեւէ նախապայման», - ասել էր Սերժ Սարգսյանը:

 

«Երեւան. XX դար»

 

Մարտի 13-ին Մեդիամաքսը գործարկել էր նոր հատուկ նախագիծ` «Երեւան. XX դար»:

 

Նախագծի «գլխավոր հերոսներն» էին ոչ միայն շենքերը, այլեւ մարդիկ եւ իրադարձությունները: Մենք փորձել էինք ներկայացնել քաղաքի միջավայրը` համալիր մոտեցում ցուցաբերելով յուրաքանչուր «հերոսին»:

Հեռուստատեսային տարբերակի նկարահանումները Հեռուստատեսային տարբերակի նկարահանումները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետագայում լույս տեսավ «Երեւան. XX դար» գիրքը, իսկ «Արմենիա» հեռուստատեսության եթերում ցուցադրվեց նախագծի հեռուստատեսային տարբերակը։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-13

 

Օլանդը հիշեցնում է «Մադրիդյան սկզբունքների» մասին

 

Մարտի 8-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման պայմանները «Մադրիդյան սկզբունքներն են»:

 

Ելույթ ունենալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ճաշի ժամանակ, նա ասել էր.

 

«Խաղաղ եւ ապահով ապագա կառուցելու համար մենք պարտավոր ենք շարունակելու մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու գործում: Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն: 23 տարուց ի վեր կողմերը բանակցում են առանց որոշակի արդյունքի հասնելու: Բազմաթիվ անգամ լուծումը շատ մոտ էր թվում: 2014 թվականի հոկտեմբերին ես նախաձեռնություն վերցրեցի Ձեզ հրավիրելու Փարիզ ադրբեջանցի Ձեր պաշտոնակցի հետ միասին: Մենք առաջընթաց ունեցանք հատկապես հակամարտության ընթացքում անհետացած անձերի ճակատագրի ցավալի հարցում, բայց չկարողացանք ավելի հեռուն գնալ: Սակայն բանակցությունները շարունակելուն ոչ մի այլընտրանք չկա, եթե բոլորս համաձայն ենք, որ հակամարտության ռազմական լուծումը բացառված է:

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները 2017թ. մարտի 8-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները 2017թ. մարտի 8-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ համընդհանուր խորհրդակցությամբ՝ Ֆրանսիան անդադար շարունակում էր իր միջնորդական ջանքերը: Լուծման պայմանները հայտնի են` «Մադրիդյան սկզբունքներն են», որոնց հիմքերն են` ուժի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը եւ ինքնորոշման իրավունքը: Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այս ուղղությանը տարվող ցանկացած նախաձեռնությանը»։

 

«Հայաստանը ձեռք է բերում բոլորովին այլ նշանակություն»

 

Մարտի 13-ին Ռուսաստանցի քաղաքագետ, «Վալդայ» բանավեճային ակումբի զարգացման եւ աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը ասել էր, որ Ռուսաստանում շատերը չեն գիտակցում, թե որքան մոտ է Հայաստանն աշխարհում տեղի ունեցող շատ կարեւոր իրադարձություններին։

Ֆյոդոր Լուկյանովը Ֆյոդոր Լուկյանովը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Հայաստանը, գտնվելով աշխարհի դինամիկան որոշող գործընթացների կիզակետում, ձեռք է բերում բոլորովին այլ նշանակություն»,- ասել է քաղաքագետը Երեւանում լրագրողների հետ զրույցում։ Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով՝ կարեւոր է հասկանալ, թե որքան քիչ է տարածությունը Հայաստանի, Սիրիայի, Իրանի ու Իրաքի միջեւ», - Երեւանում ասել էր Ֆյոդոր Լուկյանովը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին