Արթուր Աբրահամը կարդում է Միհրան Կապրիչանյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
22790 դիտում

Արթուր Աբրահամը կարդում է Միհրան Կապրիչանյանի վկայությունը


Արթուր Աբրահամը
Արթուր Աբրահամը

Լուսանկարը` REUTERS


Մեդիամաքսը շարունակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, WBO վարկածով Աշխարհի գործող չեմպիոնն է:

 

«100 վայրկյան» նախագծի համար Արթուր Աբրահամը կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած է Միհրան Կապրիչանյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Խարբերդի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը վերապրած Միհրան Կապրիչանյանի վկայությունը

 

1916

Թիֆլիս

 

1915թ. օգոստոսին, տեղահանումից հետո, իշխանությունները ներխուժեցին ամերիկյան հոսպիտալ եւ չնայած Դոկտոր Աթկինսոնի եւ նրա կնոջ աղերսանքներին` վերցրեցին բոլոր հայ տղամարդ հիվանդներին ու սպանեցին նրանց հենց ճանապարհի վրա: Նրանք չդիպան հիվանդանոցի հայազգի անձնակազմին եւ սանիտարներին, ասելով, որ նրանք դեռ իրենց պետք կգան:

 

Ինքնապաշտպանության փորձ եղավ միայն Մորենիկ հայկական գյուղում, որը Մեզիրեից մեկ ժամվա ճանապարհի վրա էր: Գյուղի 12 երիտասարդներ թաքնվել էին եկեղեցում: Ոստիկաններն իմացան դրա մասին եւ շրջապատեցին եկեղեցին: Կռիվ սկսվեց, եւ երկու ոստիկաններ սպանվեցին: Մեկը վիրավոր էր, ու նրան տարան ամերիկյան հոսպիտալ: Մի քանի երիտասարդ սպանվեց, մնացածին ձերբակալեցին ու բանտ նետեցին, որտեղ էլ նրանք գտան իրենց մահը: Գյուղն ու եկեղեցին հրդեհվեցին:

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Նկարահանումը՝ «Թումո» ընկերություն

Post Production` «Թումո» ընկերություն

 

Միհրան Կապրիչանյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին