Սերժ Թանգյանը կարդում է Սանամ Հովհաննիսյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
35435 դիտում

Սերժ Թանգյանը կարդում է Սանամ Հովհաննիսյանի վկայությունը


Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Fábio Nascimento


Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

Սերժ Թանգյանը երաժիշտ է, System of a Down (SOAD) խմբի երգիչը:

«100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Սանամ Հովհաննիսյանի վկայությունից:



Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

Մուշի վիլայեթի Մուշի շրջանի Երշտեր գյուղի կոտորածը վերապրած Սանամ Հովհաննիսյանի վկայությունը

1916
Մավրակ

Աշնանը Մուսա Բեկն իր զորքերի հետ կրկին հավաքեց այն հայերին, ովքեր ապաստան էին գտել քրդերի եւ թուրքերի տներում: Այս անգամ հենց մեր խնամակալներն էին տվել մեզ դահիճների ձեռքը:

Իմ աչքի առջեւ նրանք սպանեցին Ավետիսին՝ որդուս, եւ եւս մի քանիսին, ովքեր փորձում էին փախչել: Նրանք հարվածեցին ինձ հրացանի կոթով եւ առաջ հրեցին:

Ճանապարհին հարեւան կանանցից մեկի մոտ երկունքի ցավեր սկսվեցին եւ նա արդեն չէր կարող մեզ հետ շարունակել ճանապարհը: Մամադ անունով մի զինվոր դաշույնի մեկ հարվածով կտրեց կնոջ գլուխը, այնուհետեւ կտրեց նրա արգանդը, դաշույնով բռնեց երեխային եւ ուղղելով մեզ`սկսեց սպառնալ:

Մեր հարեւան Հարութի կինը` Եվան, նույնպես հղի էր, նա մեջքին գրկած տանում էր նաեւ իր երեքամյա դստերը: Աղջիկը սովից լալիս էր: 8 օր շարունակ քաղցած մնալով` մայրն այլեւս կաթ չուներ երեխային կերակրելու համար եւ ինքն իրեն հազիվ էր քարշ տալիս մեր ետեւից:

Ոստիկանը նրան հրամայեց նստել ու կերակրել դստերը եւ կինը նստեց: Ոստիկանն իր ձեռքով հանեց կնոջ կուրծքն ու դրեց երեխայի բերանը, այնուհետեւ մի փոքր հեռացավ նրանցից, նշան բռնեց եւ մեկ կրակոցով վերջ դրեց խեղճ մոր ու դստեր կյանքին…

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Նկարահանումը՝ Ջորջ Տոնիկյան
Post Production` «Թումո» ընկերություն

Սանամ Հովհաննիսյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան:

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին