ՀՀ-ն մասնակցում է «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը - Mediamax.am

6548 դիտում

ՀՀ-ն մասնակցում է «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը եւ խաղաղապահ ստորաբաժանումը ՀԱՊԿ-ի շրջանակում մասնակցում են օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժությանը:

Այսօր Բելառուսի ԶՈՒ համազորային զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

 

Երկու փուլով անցկացվող զորավարժության ընթացքում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը խաղարկելու են Հավաքական անվտանգության տարածաշրջանում խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստման եւ իրականացման վարժանքներ:

 

«Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը ներգրավված են շուրջ 1500 զինծառայողներ, 300 միավոր օդային եւ ցամաքային ռազմական տեխնիկա։

Զորավարժության գլխավոր խնդիրներից են ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ուժերի միջեւ խաղաղապահ առաքելություն իրականացնելու ընթացքում փոխգործակցության եւ փոխըմբռնման ձեւավորումն ու ամրապնդումը, համատեղ գործողությունների արդյունավետության  բարձրացումը, փորձի փոխանակումը:

 

Օգոստոսի 24-ից կմեկնարկեն զորավարժությանն ընդգրկված ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների համատեղ վարժանքները, որոնց ընթացքում կիրականացվեն խաղաղապահ առաքելությունների տարաբնույթ գործողություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին