Ամանորը եւ տոնածառը Երեւանում` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
57128 դիտում

Ամանորը եւ տոնածառը Երեւանում` կենդանի պատմություն


Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, 1956թ.:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ե. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Է. Արարատյանի արխիվից:

Լուսանկարը` Է. Արարատյանի արխիվից:

Լուսանկարը` Է. Արարատյանի, Լ.Գեւորգյանի արխիվից:

Լուսանկարը` Է. Արարատյանի արխիվից:

Լուսանկարը` Լ.Գեւորգյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Զիլֆուղարյանի, Լ.Գեւորգյանի արխիվից:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, 1931թ.:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, 1942թ.:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, 1956թ.:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, 1963թ.:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, 1976թ.:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, 1979թ.:

Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, 1971թ.:

Լուսանկարը` Ե. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Զիլֆուղարյանի, Լ.Գեւորգյանի արխիվից:

Լուսանկարը` Ե. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Լ.Գեւորգյանի արխիվից:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում
Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում
Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում
Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում
Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում
Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում

Լուսանկարը` Մեդիամաքս:


«Երեւան. XX դար» հատուկ նախագծում պատմում ենք, թե ինչպես էին XX դարի տարբեր տասնամյակներում Երեւանում տոնում Նոր Տարին: Հատուկ ընտրանի ենք պատրաստել խորհրդային թերթերի հոդվածներից, հավաքել ենք տարբեր տարիների ամանորյա լուսանկարներ։ Կարող եք կարդալ նաեւ Մարտիրոս Սարյանի շնորհավորական ուղերձը, որով նա Հայաստանի երիտասարդներին դիմել էր 1963 թվականին։

Երեւանի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող Սուսաննա Հարությունյան` Մեծ Պապուկը Ձմեռ պապի նախատիպն էր

Տոնածառ զարդարելու ավանդույթը հանդիպում ենք Հայաստանի ողջ տարածքում եւ հայաբնակ բոլոր վայրերում, բայց դրսեւորման ձեւերը տարբեր են: Օրինակ` Պոնտոսում ամանորի երեկոյան զարդարում էին ձիթենուց կտրված հաստ ճյուղը եւ կոչում էին «Կազանդ Ծառ», մեկ այլ վայրում ծառ էին պատրաստում ցորենի հասկերի խուրձերից:  Ընդհանրապես, ծառի, բնության պաշտամունքը գոյություն է ունեցել շատ վաղ ժամանակներից եւ կապվել է հոգու անմահության եւ կյանքի հավերժության գաղափարի հետ:


Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում
Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Քրիստոնեության շրջանում ծառի պաշտամունքը դրսեւորվել է Ծաղկազարդի, խաղողի օրհման եւ Նոր Տարվա տոնածառի արարողության մեջ: Այդ շրջանում որոշակի փոփոխությունների է ենթարկվել Ձմեռ պապի խորհուրդը: Դեռեւս Բարեկենդանի տոնակատարությունների ժամանակ ընդունված էր դիմակներով հանդես գալու, երեխաներին զվարճացնելու եւ նվերներ բաժանելու սովորույթը:

Սուրբ Սարգսի տոնից  որոշ ժամանակ անց նշվում էր նաեւ Ս. Պարթեւի օրը, որն անվանում էին Մեծ Պապուկի տոն: Ընտանեկան խրախճանքների ժամանակ տան մեծն աննկատ դուրս էր գալիս, գլխին դնում «քոլոզ» անվանվող սրածայր գլխարկ, դեմքին բրդից սարքած բեղ ու մորուք էր կպցնում, մեջքին էլ մի մեծ տոպրակ էր կրում, որի մեջ էին նվերներն ու ձեռքին գավազան բռնած ներս էր մտնում: Մեծ Պապուկը Ձմեռ պապի նախատիպն էր:

Հին երեւանցիներն օղի եւ ընդհանրապես ոգելից խմիչքներ քիչ էին գործածում: Բացառություն էին միայն հանդիսավոր օրերը, հյուրասիրությունները, տոնախմբությունները եւ մասնավորապես` Նոր Տարին: Օգտագործվող հիմնական խմիչքը գինին էր, որն ըմպում էին շատ չափավոր: Ամանորին, կամ հանդիսավոր այլ օրերին օղի խմում էին միայն առաջին բաժակը, այնուհետեւ սեղանից այն հեռացվում էր եւ կենացները գինով էին շարունակում: Նույնիսկ այդ օրերին չափից ավելի խմելն ու հարբելը դատապարտվում էր հասարակության կողմից:


Հայկական ավանդական տոնածառը Երեւանի պատմության թանգարանում
Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Հին երեւանցիների` Ամանորի սեղանները լի էին պասային ուտեստների ավանդական տեսականիով. աղանձ` համեմված ձավարով ու կանեփով, քունջութով եւ չամիչով, պասուց տոլմա, որը պատրաստվում էր սիսեռով, ոսպով, լոբով եւ չամիչով, ձկնեղեն եւ այլն, քանի-որ տոնը համընկնում էր շաբաթապահքի հետ:

Խորհրդային տարիներ` արգելք եւ «ներում»

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տոնածառը արգելված էր որպես «գերմանական ավանդույթ», իսկ 1917 թվականի հեղափոխությունից հետո տոնածառը արգելվեց իբրեւ «կրոնական վերապրուկ»` քանի որ ասոցացվում էր ոչ միայն Նոր Տարու, այլեւ Սուրբ Ծննդի հետ:

Սոցիալիստական մշակույթի կայացման տարիներին կուսակցության կողմից ծավալվել էր հակակրոնական քարոզարշավ: Ստորեւ ներկայացնում ենք քարոզչական «բանաստեղծություններից» մեկը.

«Скоро будет рождество --
Гадкий праздник буржуазный,
Связан испокон веков
С ним обычай безобразный:
В лес придет капиталист,
Косный, верный предрассудку,
Елку срубит топором,
Отпустивши злую шутку».

Նոր Տարին շարունակում էին նշել դեկտեմբերի 31-ի գիշերը, սակայն առանց «կրոնական ատրիբուտների»՝ տոնածառի եւ Սուրբ Ծննդյան պապիկի: 
Չնայած դրան, հավատացյալ մարդիկ շարունակում էին զարդարել տոնածառը՝ Սուրբ Ծննդի առթիվ: Ավագ սերնդի ներկայացուցիչները պատմում են, որ տոնածառը դրվում էր գաղտնի, ամենավերջին սենյակում:

Սակայն, 1930-ականների կեսերից տոնածառը սկսեցին դիտարկել որպես ամանորյա ատրիբուտ: 1935թ-ի դեկտեմբերի 28-ին «Պրավդա» թերթը հրապարակեց սովետական կուսակցական գործիչ Պավել Պոստիշեւի նամակը՝ տոնածառի վերաբերյալ.

В дореволюционное время буржуазия и чиновники буржуазии всегда устраивали на Новый год своим детям ёлку. Дети рабочих с завистью через окно посматривали на сверкающую разноцветными огнями ёлку и веселящихся вокруг неё детей богатеев.

Почему у нас школы, детские дома, ясли, детские клубы, дворцы пионеров лишают этого прекрасного удовольствия ребятишек трудящихся Советской страны? Какие-то, не иначе как «левые» загибщики ославили это детское развлечение как буржуазную затею.

Следует этому неправильному осуждению ёлки, которая является прекрасным развлечением для детей, положить конец. Комсомольцы, пионер-работники должны под Новый год устроить коллективные ёлки для детей. В школах, детских домах, в дворцах пионеров, в детских клубах, в детских кино и театрах - везде должна быть детская ёлка! Не должно быть ни одного колхоза, где бы правление вместе с комсомольцами не устроило бы накануне Нового года ёлку для своих ребятишек. Горсоветы, председатели районных исполкомов, сельсоветы, органы народного образования должны помочь устройству советской ёлки для детей нашей великой социалистической родины.


Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, 1955թ.:

 

Организации детской новогодней ёлки наши ребятишки будут только благодарны.

Я уверен, что комсомольцы примут в этом деле самое активное участие и искоренят нелепое мнение, что детская ёлка является буржуазным предрассудком.

Итак, давайте организуем весёлую встречу Нового года для детей, устроим хорошую советскую ёлку во всех городах и колхозах.

Այս նամակից 11 ամիս անց տոնածառի տեղադրումը պաշտոնապես թույլատրվեց եւ ճանաչվեց որպես ամանորյա տոնախմբությունների անբաժանելի մաս: Այսուհետ տոնածառը պետք է դրվեր ոչ թե Սուրբ Ծննդի, այլ Ամանորի նախօրեին, իսկ տոնածառի գագաթը Բեթղեհեմյան ութանկյուն աստղի փոխարեն զարդարում էին  կարմիր հնգանկյուն աստղով: 

Առաջին մեծ տոնածառը տեղադրվեց Մոսկվայում՝ 1937թ. հունվարի 1-ին:


Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, 1950թ.:

 

Երեւանում տեղադրված առաջին տոնածառը շատ մեծ չէր, զարդարված էր ոսկեզօծ ընկույզներով, իսկ տակը նստած էր խաղալիք արջը: Տոնածառը շրջապատված էր կրպակներով, որտեղ խաղալիքներ էին վաճառում:

Մեր տոնածառը
Սովետական Հայաստան
03.01.1938

Բացվեց նոր տարվա ուրախ առավոտը:

Ստալինյան ռայոնի պիոներները, դպրոցականներն արտասովոր աշխուժությամբ ու ջերմ խանդավառությամբ շտապում էին ժամ առաջ ներկայանալու իրենց դպրոցների ուրախ ու զվարճալի տոնակատարությանը մասնակցելու համար: Նրանք՝ մեր երկրի երջանիկ սերունդը՝ լցված անսահման սիրով ու բերկրանքով, երջանկության ժպիտը երեսին, ուրախ երդերով ու կանչերով ողջունում էին մեր հաղթանակների նոր տարին:

Մեծ Ստալինի անունը կրող ռայոնի պիոներները, դպրոցականները, նախադպրոցականները հավաքվել էին Պետական կրկեսի ընդարձակ դահլիճում, որն այդ որը գեղեցիկ տեսք էր ընդունել: Հաճելի էր դիտել դահլիճն իր ողջ գեղեցկությամբ: Լուսամփոփների ուժեղ ճառագայթների տակ դեպի վեր է բարձրանում մեծ Լենինի մանկական հասակի գեղեցիկ պորտրեն, իսկ նրա աջ կողքին դրված էր ժողովրդի սիրելի առաջնորդ հայր Ստալինի ժպտադեմ պորտրեն է փոքրիկ երեխան գրկած:


Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ, 1950թ.:

 

Դահլիճի ուղիղ մեջտեղը վեր էր խոյանում տոնածառը պճնված գույնզգույն զարդարանքներով: Ամենուրեք փողփողում էին կարմիր դրոշակները, որ այնքան գեղեցիկ կերպով շրջապատել էին դահլիճը: Ինտերնացիոնալի նվագի տակ բացվում է տոնածառի հանդեսը: Հազարավոր երեխաներ իրենց սրտաբուխ առաջին խոսքերն են ուղղում մեծ Ստալինին: Դահլիճի ծայրերից լսվում է՝ «Շնորհակալություն ընկեր Ստալինին մեր ուրախ ու երջանիկ կյանքի համար», «կեցցե մեզ երջանիկ կյանք պարգեւող մեծ Ստալինը»: Ամեն անգամ, երբ լսվում էր մեծ առաջնորդի անունը, բոլորը մեկ մարդու նման ոտքի էին կանգնում եւ օվացիա սարքում ի պատիվ սիրելի առաջնորդի:

Նոր տարին առաջինը ողջունում են ընկ. Կագանովիչի անվան դպրոցի պիոներները: Գեղեցիկ տոնածառի շուրջը սկսվում է հանդեսը: Ուրախ երգն ու պարը փոխարինում են միմյանց:

Տոնածառը շրջապատում են Ձեթ-օճառ գործարանի նախադպրոցականները:

Համարձակ քայլերով տոնածառին է մոտենում պիոներ Աննիկը: Նա արտասանում է առաջնորդին նվիրված ոտանավորը: Բոլորը լարված ուշադրությամբ հետեւում են մեծ առաջնորդի մասին արտասանված յուրաքանչյուր բառին: Նորից փոթորկվում է դահլիճը: Մեծ Ստալինին ուղղված մանկական, սրտաբուխ խոսքերը, ծափերի տարափը, ուրախ կանչերը թնդացնում էին կրկեսի մեծ շենքը: 

Елка в Городском районе
Коммунист
03.01.1938 год

В первые два дня 1938 года в разукрашенном детском кинотеатре «Пионер» царило особенное оживление. Здесь дети 14 школ Городского района веселятся на елке.

В начале торжества дети внимательно слушают краткое вступительное слово о советской елке, об отеческой заботе нашек партии и правительства и лично товарища Сталина о детях, после чего начинается выступления детей.

Ученический джаз-оркестр шк. им. Маяковского под управлением Степы Нагдяна играет «Яблочко». Из общей массы детей отделяется группа девочек, одетых в матросские костюмы, и исполняет танец «Яблочко». Красиво исполненный танец «Машти-ибат» вызывает дружный смех и аплодисменты. Затем они танцуют «Кочари» и ряд других. Их сменяют три юных физкультурника из школы им. Абовяна, показавшие красивые сложные акробатические номера.

Хорошую сыгранность показал восточный ансамбль учеников школы им. Прошяна. В своих выступлениях дети выражали благодарность любимому вождю народов товарищу Сталину.

Елка кончилась. Дети веселой гурьбой поднимаются на второй этаж, получают подарки и заполняют зрительный зал, где для них демонстрируется кинокартина.


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային արխիվ, 1938թ.:

 

Счастливое детство
Коммунист
03.01.1938 год

С волнением готовились ученики III класса школы им. Крупской к этому дню. Свою подготовку они держали в «строгом секрете» от своей учительницы, депутата в Верховный Совет СССР тов. Хачикян Арусяк, и только в последний день, 31 декабря, когда внесли к ней на квартиру елку, тов. Хачикян узнала в чем дело. Веселой гурьбой наполнили дети ее комнаты. Они любят товарищ Арус, ведь она с ними начала заниматься с первого же класса.

**
В просторной комнате стоит нарядная,красивая елка, она горит всеми цветами радуги.

После хорового приветствия с новым годом, открылась самодеятельная часть вечера, к которой дети готовились с особой любовью. Мовсесян Ида исполнила восточный танец. За ней выступила общепризнанная певица класса маленькая Лилик, исполнившая песню «Наш Сталин». Долго звучит ее детский голосок, в нем бесконечная любовь к тому, кто даровал счастливое и радостное детство, чье имя ведет за собой миллионы.

Перед тем, как расстаться с елкой, дети хором спели:
«Я такой другой страны не знаю,
Где так вольно дышит человек».

Երջանկության եղևնին
Սովետական Հայաստան
01.01.1950թ.

Ահա այստեղ, Լենինյան շքեղ հրապարակում
Խոյացել է դեպի վեր կանաչ այս եղևնին,
Որպես անցած տարվա փառքի եզրափակում,-
Գալիք տարվա լույսերն առած իր թեւերին:

Նրա շուրջը զվարթ, կայտառ ու սրտաբաց
Մանուկների կանչը եւ ծիծաղն է զնգում,
Եվ Իլյիչն է ժպտում պատվանդանին կանգնած
Իր լույսերով ղեցված այս նոր հրապարակում:

Այս փառահեղ օրվա ջերմ, սրտաբուխ երգով
Մենք գնում ենք հաստատ դեպի մի նոր տարի,
Գնում ենք հաղթությամբ, գնում ենք խնջույքով,
Առատության փայլը մեր ճոխ սեղաններին:

Հենրիկ Թումանյան


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային արխիվ, 1950թ.:

 

Մարտիրոս Սարյանի ուղերձը` Դու՛ք  եք Մեր Նոր Տարին
Ավանգարդ 
01.01.1963 

Իմ շատ սիրելի երիտասարդներ: Նոր տարվա առթիվ սովորաբար հին խոսքեր են ասում՝ հաջողություն, առողջություն, երկար կյանք… Բայց դրանք ինչքան հին, այնքան էլ նոր են որովհետեւ ազնիվ ու բարի ցանկությունները երբեք չեն հնանում, ինչպես աշխարհի ամեն ազնիվ ու բարի բան: Նոր տարի ասելով, ամենից առաջ ես ձե՛զ եմ տեսնում, իմ շատ սիրելի երիտասարդներ, որովհետեւ նրա պես դու՛ք էլ եք նոր, դու՛ք էլ եք մեզ համար նոր տարի, եւ ձեզնի՛ց էլ, ինչպես ամեն մի նոր տարուց, բոլորս էլ լավ, թարմ ու նոր գործեր ենք սպասում…

Ամենից առաջ ես սրտանց կուզեի, որ էլ ավելի շատ սիրեք աշխատանքն ու արվեստը, որովհետեւ դրանք իրարից անբաժան են, լրացնում եւ օգնում են իրար, որովհետեւ առանց աշխատանքի չկա արվեստ եւ առանց արվեստի չկա աշխատանք: Սիրեցեք հայրենին եւ մայրենին:


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային արխիվ, 1963թ.:

 

Է՛լ ավելի շատ սիրեցեք գրականությունն ու երաժշտությունը, նկարչությունն ու կինոն: Եվ ոչ միայն սիրեցեք, այլեւ աշխատեցեք խորապես զգալ եւ հասկանալ, ապրել նրանցով, դարձնել ձեր առօրյայի անբաժանելի մասը: Ես գիտեմ երիտասարդների, որոնք առօրյա որոշ պրոզայիկ մանրուքներում թաղվելով, չեն կարողանում տեսնել կապու՜յտ երկինքը, պայծա՜ռ արեւը, մի խոսքով՝ գեղեցկությունը:

Իսկ դա տեսնելու համար պետք է նախ եւ առաջ երեւույթներին նայել գեղեցիկ հոգով, երեխայի եւ իմաստունի աչքերով, ամենուր եւ ամեն ինչի մեջ մի լավ բան գտնելու ակնկալությամբ:

Երիտասարդները միշտ էլ համարձակ են: Ես կուզեի ամեն ինչ անեիք այնպես, որ ձեր արած գործը շատ մոտ լինի ժողովրդի սրտին, նրան էլ ավելի վեր տանի եւ բյուրեղացնի…

Այդ բարի ցանկությամբ էլ ՝ ձե՛ր կենացը լինի, սիրելի երիտասարդներ՝ մեր կյանքի նոր տարիներ…

«Новогодняя сказка»
Коммунист
01.01.1971 г.

В канун зимних каникул в Ереванской детской картинной галерее открылась выставка работ юных художников- питомцев живописца Эдуарда Харазяна.

Двадцать юных авторов вынесли на суд ровесников и взрослых 80 работ. Дети назвали свою выставку «Новогодней сказкой». Персонажи сказок, эппизоды из них, и, разумеется, добродушный Дед-Мороз. Снегурочка, зимние игры на снегу нашли отражение в их картинах.

Открывая выставку, заслуженный художник Армянской ССР О. Минасян отметил,что за безграничной фантазией и непосредственностью детского мироощущения- много тепла, света, доброты. Даже самые обыденные явления и вещи в детском восприятии преломляются чудесной сказкой. Какие краски в работах четырехлетних Марины Геворкян и Мариам Петросян, шестилетнего Гургена Бдеяна и их сверстников.

Впервые ребята создали и коллективную работу-три красочных панно «Вокруг елки». Радостно сознавать,что Детская картинная галерея стала художественной школой воспитания юных ереванцев.


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային արխիվ, 1971թ.:

 

Счастливое детство - один из 365
Коммунист
01.01.1971 г.

Если вам доведется побывать в эти дни в нашем дестком саду, вы сразу же окунетесь в веселые хлопоты. Вас со всех сторон обступят музаыка, смех, звонкие детские голоса. Ведь никто на свете не ждет с таким нетерпением Новый год с его Дедом Морозом,подарками, празднично пахнущей хвоей, сверкающей тысячами огней красавицей-елкой, как дети.

Их глазенки светятся такой радостью, голоса так звенят от неподдельного восторга, что невольно и мы, взрослые, заражаемся их весельем и счастьем.

Дети-это удивительный и любопытный народ, с тысячами «почему?» «Почему елка зеленая?», «почему Дед-Мороз бывает только зимой?». Вот и нужно отвечать на все эти вопросы, да так, чтобы уже с этого возраста не убить в малыше интерес к окружающему, чтобы он понял, поверил, запомнил ваш ответ.

31 декабря в зале зажглись огни новогодней елки. Наши ребятишки на своем утреннике выступили с исполнением песен,танцев,стихов. А сидящие в зале родители и мы, воспитатели, радовались тому,какое счастливое детство выпало на долю наших детей!

И.Вардапетян,
Заведующая детским садом  ЕрНИИМа.

Տոնածառի շուրջ
Սովետական Հայաստան
03.01.1979 թ.

Երբ գալիս է Նոր տարին, հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում, մշակույթին պալատներում ու տներում, ակումբներում կազմակերպվում են տոնածառի հանդեսներ, որոնց ընթացքում հարյուր հազարավոր երեխաներ ցուցադրում են երգելու, պարելու, արտասանելու իրենց շնորհքը: Ուրախ հանդեսների ժամանակ Ձմեռ պապին շնորհավորում է նրանց նոր տարին եւ բաժանում նվերներ՝ գեղեցիկ խաղալիքներ, քաղցրավենիք, մրգեր:

1979թ-ի առաջին տասնօրյակում տոնածառի հանդես-ներկայացումներ կկազմակերպվեն համերգի դահլիճներում, Երեւանի, Լենինականի, Կիրովականի թատրոններում, պետական կրկեսում եւ այլուր:

Համաքաղաքային մեծ տոնածառ է կանգնեցվել Երեւանի Կիրովի անվան մանկական զբոսայգում: 

Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյան` Հրապարակի տոնածառը որոշակի դեր ուներ մեր կյանքում

Մանկական հուշերը յուրաքանչյուրի մոտ տարբեր զգացմունքներ են առաջացնում: Իմ հուշերը «պարուրված» են երջանկության, ջերմության, պաշտպանվածության, տոնական տրամադրության զգացմունքներով, իսկ տոներից գլխավորը, անշուշտ, Նոր տարին էր: Իհարկե, այդ տոնի անբաժան եւ սպասված ատրիբուտը տոնածառն էր: Քանի որ մանկությունս անցնում էր զարգացած սոցիալիզմի պայմաններում, ամեն տարի մեզ հուզող գլխավոր հարցն էր, թե կհաջողվի արդյո՞ք «իսկական» եղեւնի գտնել: Բարեբախտաբար, այն ճարել հաջողվում էր՝ մայրիկս այդ կարեւորագույն գործի համար դիմում էր շատ ընկերների ու ծանոթների: Հիշում եմ իմ ամենամյա ապրումներն ու երախտագիտության զգացումը, երբ ներս էր բերվում ճանապարհին բարակ կանաչ ասեղիկների «արահետ» թողնող անտառի հերթական գեղեցկուհին: Կարելի էր վերջապես շունչ քաշել եւ սրտատրոփ սպասել գլխավորին՝ անտառային հյուրին զարդարելու մոգական արարողությանը:

Մայրիկս վերադառնում էր աշխատանքից եւ հանում պահարանից խաղալիքները, որոնք տուփերից դուրս գալիս կարծես «կենդանանում» էին եւ սկսում պատմել պահարանում անցկացրած ծանր ամիսների մասին:

Սակայն առջեւում սպասվում էր եւս մեկ հրաշք՝ գլխավոր հրապարակի տոնածառը: Մենք հրապարակից մոտ էինք ապրում, միայն պետք էր համբերել, թե երբ պապիկս կվերջացնի իր գործերը, դուրս կգա կաբինետից եւ կասի, որ երեխային (այսինքն՝ ինձ) հագցնեն: Հրապարակին մոտենալուն պես սիրտս սկսում էր ավելի արագ բաբախել:


Լուսանկարները՝ Է. Արարատյանի, Լ.Գեւորգյանի արխիվից:

 

Այդքան ծանոթ եւ հարազատ հրապարակը բոլորովին այլ տեսք ուներ. կենտրոնում կանգնած էր բարձրահասակ, փարթամ տոնածառը, որը փայլփլում էր բոլոր գույներով: Այն կազմակերպում էր տարածությունը, իշխում շրջապատի շենքերի վրա: Այս հեքիաթային տոնածառի շնորհիվ տոնը ընդլայնում էր իր շրջանակները՝ ներգրավելով ամբողջ աշխարհը: Բավականին երկար ժամանակ ես համոզված էի, որ հրապարակի տոնածառը բերվում է հատուկ «հսկաների» անտառից: Տխուր է, որ այսօր երեխաները տեսնում են հաճախ միայն ուրվագծերով տոնածառ հիշեցնող փոխնակներ, որոնց երկաթյա կոնստրուկցիաները տեսանելի են անզեն աչքով: Ու՞ր մնացին հեքիաթը, կախարդանքը, եղեւնու բույրը:


Լուսանկարը՝ Է. Արարատյանի արխիվից:

 

Իսկ իմ հեռավոր մանկությունում պապիկիս բարձրացնում էր ինձ տոնածառի հարթակի վրա, ես մոտենում էի Նրան, կարող էի ձեռք տալ ներքեւի ճյուղերի խաղալիքներին, սակայն, չէի համարձակվում: Տոնածառի շուրջ վազվզում էին «նապաստակները» եւ «աղվեսները», խրոխտ կեցվածքով շրջում էր Ձմեռ Պապը, ում բամբակյա մորուքի տակից երեւում էր կասկածելի երիտասարդ դեմքը, սակայն նույնիսկ այդ փաստը չէր կարող խախտել հրաշքի ընդհանուր զգացողությունը: Հետո մոտենում էր լուսանկարիչը, պապիկս կանգնում էր կողքիս եւ մենք լուսանկարվում էինք: Այդ լուսանկարներից մեկը պահպանվել է իմ ալբոմում. լուրջ դեմքով, բայց ժպտացող աչքերով պապիկս եւ ես՝ հարթակին կանգնած` անսահման երջանկությամբ եւ պահի կարեւորության գիտակցությամբ լի: Կարծում եմ, որ շատերի տներում կան ժամանակից դեղնած նման լուսանկարներ, որոնք պատկերում են մեզ՝ այն տարիների երեխաներին՝ Երեւանի գլխավոր հրապարակի տոնածառի մոտ կանգնած ….


Լուսանկարը` Ե. Պողոսյանի արխիվից:

Մանկությունն անցավ եւ արդեն բոլորս գիտեինք, որ այս տոնածառերը իրականում այդքան մեծ չեն եւ նրանց հավաքում են ճյուղերից: Համադասարանցիներով գնում էինք նայելու, թե ինչպես են այն հավաքում: Սակայն միեւնույն է, դրանից տոնածառի նշանակությունը չէր նվազում: Այն շարունակում էր մնալ գեղեցիկ, փայլուն, ձգող եւ ամեն տարի` տարբեր: Ուսանողական տարիներին շարունակում էինք գնալ հրապարակ. դա արդեն յուրօրինակ ավանդույթ էր դարձել՝ համեմատել այդ տարվա տոնածառը՝ նախորդի հետ: Ամանորյա ժամադրության ժամանակ էլ` արդեն ընկերոջ հետ, գրեթե ամեն տարի գնում էինք հրապարակ`  տոնածառը տեսնելու:

Հրապարակի տոնածառը որոշակի դեր ուներ մեր կյանքում, եւ լավ կլիներ, որ այսօրվա տոնածառեռը պատրաստող մարդիկ գիտակցեին, որ իրենք կերտում են ինչ-որ մեկի հուշերը… 

Նախագծի վրա աշխատել են` Դավիթ Ալավերդյանը, Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Արմինե Մելքոնյանը:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում` Ամատունի Վիրաբյանին եւ Անահիտ Գալստյանին (Հայաստանի Ազգային արխիվ), Ռաֆայել Ղազարյանին (Հայաստանի Ազգային գրադարան):

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին