1991 ստորաբաժանում. Մեքենայական ուսուցումը դեպի բանակ տանող ուղին - Mediamax.am

exclusive
8747 դիտում

1991 ստորաբաժանում. Մեքենայական ուսուցումը դեպի բանակ տանող ուղին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նշան Փոթիկյանը
Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նշան Փոթիկյանն ու Սերգեյ Միրզոյանը
Նշան Փոթիկյանն ու Սերգեյ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Միրզոյանը
Սերգեյ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վազգեն Միքայելյանը
Վազգեն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վազգեն Միքայելյանը
Վազգեն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդարձակ լսարաններից մեկի գրատախտակը «պայթում է» մաթեմատիկական հավասարումներից։ Առաջին հայացքն էլ բավարար է նկատելու համար, որ լսարանում հավաքվածները տարբեր տարիքի են՝ մի մասը դպրոցի ավարտական դասարաններից, մի մասը՝ բուհի վերջին կուրսերից։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի թեստավորման եւ հարցազրույցի փուլերն անցած 44 երիտասարդներն են։ FAST հիմնադրամի դասընթացի շնորհիվ նրանք մեկ ամսից ավելի է՝ հատուկ պատրաստություն են անցնում եւ անվճար յուրացնում գիտելիքներ տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։

Մասնակից երիտասարդները բանակ զորակոչվելու են 2020թ․ ամռանը։ Դասընթացին մասնակցելը չի երաշխավորում, որ նրանք ծառայության կանցնեն «1991 ստորաբաժանում»-ում։ Այդ ընդունելությունը պաշտպանության նախարարությունն առանձին կարգով է կազմակերպվելու։ Դասընթացները պարբերական են եւ մեկնարկելու են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։

 

Նախապատրաստական դասընթացի դասախոսները Մեդիամաքսին պատմել են թեմաների ընտրության եւ դասավանդման առանձնահատկությունների, իսկ ուսանողները՝ իրենց ակնկալիքների մասին։

 

 

Մաթեմատիկան մեքենայական ուսուցման համար

 

Մաթեմատիկայի դասախոս, ԵՊՀ ասպիրանտ, Krisp ընկերության մեքենայական ուսուցման ավագ մասնագետ Վազգեն Միքայելյանը պատասխանատու է մաթեմատիկայի տեսական մասի համար։

 

«Մաթեմատիկան մեքենայական ուսուցման համար» (Mathematics for machine learning) առարկայի նպատակն է սովորեցնել մաթեմատիկայի այն մասը, որը հիմնական դերն է խաղալու ապագայում այդ ուղղությամբ աշխատելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դասընթացում ներառված կուրսն իրականում սովորական համալսարաններում անցնում են մոտ երեք տարում, մենք շատ սեղմած ենք ամեն ինչ պատմելու, ծաղկաքաղ ենք արել եւ սովորեցնում ենք այն մասերը, որոնք կարեւոր եւ կիրառական նշանակություն ունեն: Առարկան չորս հիմնական ճյուղ ունի՝ գծային հանրահաշիվ, անալիտիկ երկրաչափություն, մաթեմատիկական անալիզ եւ հավանականությունների տեսություն: Արդեն սկսել են գծային հանրահաշվի եւ անալիտիկ երկրաչափության մասերը։ Լսարանը կարծես շատ հետաքրքրված է»,- ասում է Վազգեն Միքայելյանը։

Վազգեն Միքայելյանը Վազգեն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում կազմակերպված մեքենայական ուսուցման տարբեր կուրսերից սա առաջինն է, որ մաթեմատիկայի վրա առանձին շեշտ է դրված։ Մաթեմատիկական հիմք ունենալը, ինչպես նշել են դասախոսները, ամենակարեւոր մասն է, որովհետեւ ծրագրավորումը զուտ գործիք է։ 

 

«Շատ կարեւոր է լավ մաթեմատիկական հիմքը, դա  իրենց օգնելու է հետագայում ռազմական, պաշտպանական խնդիրներ լուծելիս»,- ասել է Վազգեն Միքայելյանը։

 

Ինչ վերաբերում է մասնակիցներին, դասախոսը վստահ է, որ շատ լավ մասնագետներ են դառնալու. «Իրենց մեջ կան այնպիսի մարդիկ, որ ինձնից ավելի շատ բան գիտեն, քան ես գիտեի, երբ դեռ նոր էի ուզում մեքենայական ուսուցում  սովորել»։

 

Ծրագրավորում եւ գործնական մաթեմատիկա

 

Ծրագրավորման եւ գործնական մաթեմատիկայի դասընթացները վարում են FAST-ի AI ծրագրավորողներ Նշան Փոթիկյանն ու Սերգեյ Միրզոյանը։ 

 

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի մասնակիցներին առաջիկա ամիսներին դասավանդելու են Python ծրագրավորման լեզու, դրանում օգտագործվող գրադարաններ։ 

Նշան Փոթիկյանն ու Սերգեյ Միրզոյանը Նշան Փոթիկյանն ու Սերգեյ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Միրզոյանը նկատում է, որ դատելով այս պահին ունեցած արդյունքներից՝ նյութը յուրացնելու մակարդակը բավականին բարձր է, իսկ պլանավորված տեմպերը կարողանում են պահպանել։ 

 

«Դեռ ընդհանուր կուրսի շատ փոքր մասն ենք անցել, բայց այն, ինչ այս պահին ունենք, ուրախացնում է։ Հուսանք՝ կուրսի ավարտից հետո կունենանք մարդիկ, ովքեր ինչ-որ ռեալ գործի կարող են կցվել»,- ասում է նա:

Սերգեյ Միրզոյանը Սերգեյ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մասնակիցներին մեծ պատասխանատվություն է հաղորդում այն փաստը, որ ծրագիրն ուղղված է պաշտպանական համակարգի հզորացմանը, եւ իրենք կարող են իրենց ներդրումն ունենալ բանակում, եթե ընդգրկվեն «1991 ստորաբաժանման» մեջ։ Եթե զուգահեռ անցկացնենք, օրինակ, համալսարանում եւ այստեղ անցկացվող դասերի միջեւ, իրենց ուշադրությունն այստեղ շատ ավելի մեծ է, ու իրենք շատ ավելի մեծ պատասխանատվությամբ են մոտենում։ Փորձում են ամեն ինչ խորությամբ յուրացնել ու մեծ լրջությամբ են մոտենում հարցին։ Սա ցուցանիշ է, եւ մեծ հավանականություն կա հաջողության հասնելու։ Եթե մարդը հետաքրքրված է ինչ-որ բանում, ավելի մեծ հավանականություն կա դրական արդյունք ստանալու»,- ասել է Նշան Փոթիկյանը։

Նշան Փոթիկյանը Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մասնակիցների թվում կան մարդիկ, որոնք բանակային առանձին ուղղություններում հստակ հետաքրքրություններ ունեն եւ կկարողանան հենց իրենց հետաքրքրող ուղղվածությամբ խորանալ։ 

 

Գիտելիքների տարբեր մակարդակներն ու մոտեցման առանձնահատկությունները

 

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի մասնակիցներից 14-ն ավագ դպրոցից են, 28-ը՝ բուհական համակարգից, 1-ը՝ քոլեջի ուսանող, 1-ը՝ ԲՈՒՀ-ի շրջանավարտ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Վազգեն Միքայելյանն ասել է, որ դա բարդացնում է աշխատանքը, բայց դասընթացը կառուցել են այնպես, որ թե՛ դպրոցականների, թե՛ բուհերի ուսանողների համար դասերը հետաքրքիր ու մատչելի լինեն։ 

 

«Պարզ է, որ ուսանողների համար ձանձրալի պահեր են առաջանում ընթացքում, բայց մենք ընթացքում այնպիսի խնդիրներ ենք տալիս, որ այդ գիտելիքներն արդեն ունեցողի համար էլ լուծումներն ակնհայտ չլինեն։ Բացի այդ, մեր դասընթացում ներառել ենք այնպիսի կետեր, որոնք համալսարանի ծրագրերում ներառված չեն, բայց մեծ կիրառություն ունեն մեքենայական ուսուցման մեջ»,- ասել է Վազգեն Միքայելյանը։

Վազգեն Միքայելյանը Վազգեն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նշան Փոթիկյանի խոսքով՝ իրենք փորձում են այնպես անել, որ մասնակիցները չխճճվեն ծաղկաքաղ արած թեմաների մեջ ու հաջողությամբ հասնեն վերջնակետին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Միրզոյանն էլ նկատել է, որ մասնակիցների ընտրությունը մի քանի փուլով է կատարվել, եւ իրականում բոլորն իրենց ներուժով լավագույններն են, իսկ  դասախոսների խնդիրն է անհատական մոտեցմամբ բոլորի մոտ գիտելիքների բարձր մակարդակ ապահովել։

 

Մարի Թարյան



Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի



Տեսանյութը՝ Գայանե Ենոքյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին