«1991 ստորաբաժանումը» ապագայի զինվորին կկերտի այսօր - Mediamax.am

exclusive
12589 դիտում

«1991 ստորաբաժանումը» ապագայի զինվորին կկերտի այսօր


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարի Թարյանը եւ Դավիդ Սարկիսյանը
Մարի Թարյանը եւ Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Պաշտպանության նախարարությունն ու «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոնը հայտարարել են «1991 ստորաբաժանում» ծրագրի մեկնարկի մասին։

 

Ծրագրով նախազորակոչային տարիքում գտնվող անձիք հնարավորություն կունենան ստանալ լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչի շնորհիվ առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ․դեկտեմբերի 20-ն է, դասընթացները կմեկնարկեն 2020թ․հունվարի 28-ից եւ կլինեն ամբողջությամբ անվճար։

 

Մեդիամաքսի հետ զրույցում FAST-ի հեռանկարային հետազոտական նախաձեռնությունների գծով փոխնախագահ Դավիդ Սարկիսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները։

 

Համագործակցության արմատները

 

Համագործակցությունը Պաշտպանության նախարարության հետ սկսվել է 2019թ. փետրվար ամսից, երբ նախարարության՝ արդի տեխնոլոգիաների մշակման խմբի համար 5-ամսյա դասընթացներ կազմակերպեցինք։ Ընտրված զինծառայողներին տվյալագիտության, արհեստական բանականության ոլորտներում գիտելիքներ փոխանցեցինք, որոնք կարող են կիրառել թե՛ զինվորական ծառայության մեջ թե՛ քաղաքացիական կյանքում եւ դառնալ մրցունակ կադրեր։ 

 

Այնուհետեւ որոշեցինք ավելի ինստիտուցիոնալ դարձնել համագործակցությունը նախարարության հետ եւ սեպտեմբերին ստորագրեցինք եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, որով սկսեց համագործակցությունը Պաշտպանության նախարարության նախաձեռնած «1991 ստորաբաժանման» շուրջ։

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Ծրագրի առանձնահատկությունները

 

FAST հիմնադրամն օգնում է ապահովել ծրագրի բովանդակային մասը։ Մենք կազմակերպում ենք նախազորակոչային դասընթացներ այն երիտասարդների համար, որոնք զորակոչվելու են 2020 թվականի ամռանը եւ մրցութային կարգով ծառայության են անցնելու «1991 ստորաբաժանում»։

 

Դասընթացները կտեւեն մոտ 5,5 ամիս՝ մինչեւ ամառային զորակոչը։ Դրանք զինծառայողներին կնախապատրաստեն արհեստական բանականության ոլորտում գիտական, տեխնոլոգիական հետազոտություններ իրականացնելուն։

Դավիդ Սարկիսյանը Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիմորդների խումբը տարբեր մակարդակների է լինելու․ մի մասը՝ ավագ դպրոցն ավարտած աշակերտներ, մեկ այլ մասը՝ նախկինում տարկետում ստացածներ եւ այլն։ Քանի որ խմբերում լինելու են ե՛ւ աշակերտներ, ե՛ւ ուսանողներ, որոշակի խմբային բաժանում կկատարենք։

 

Առաջին եռամսյակի ընթացքում դասերը լինելու են շաբաթական չորս անգամ, երկրորդ եռամսյակի ընթացքում՝ երեք անգամ։

 

«1991»-ի դիմորդները

 

Ընդունելությանը սահմանելու ենք գիտելիքների ու հմտությունների նվազագույն շեմ, որը հաղթահարած հնարավորինս շատ դիմորդների կփորձենք ներառել ծրագրում։ Փորձում ենք ունկնդիրների թվաքանակի սահմանափակում չդնել ու մեծ թվով տղաների սովորելու հնարավորություն տալ։

 

Դիմորդներն անցնելու են նախնական թեստավորում, որից հետո յուրաքանչյուրի հետ անցկացվելու է խորացված հարցազրույց, ինչն էլ կորոշի նրանց գիտելիքների մակարդակն ու պոտենցիալը։ Կարեւորը գնահատելն է՝ արդյոք, դիմորդը կկարողանա՞ 6 ամսում հասնել անհրաժեշտ մակարդակի։

Դավիդ Սարկիսյանը Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետագայում նախատեսվում է ընդլայնել ստորաբաժանման ուղղվածությունը, ներառել կիբերանվտանգություն, ռոբոտատեխնիկա եւ Զինված ուժերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։

 

Դասընթացի բովանդակությունը

 

Դասընթացները հիմնականում բաղկացած են լինելու երկու մասից։ Առաջինը մաթեմատիկական ու ծրագրավորման ներածությունն է, այն հիմքը, որը պետք է մեքենայական ուսուցման, արհեստական բանականության կոնցեպտները յուրացնելու, հասկանալու համար, եւ երկրորդը՝ տվյալագիտության եւ մեքենայական ուսուցման ներածությունը։ Դասընթացները ներառելու են գծային հանրահաշիվ եւ անալիտիկ երկրաչափություն, մաթեմատիկական անալիզ, հավանականությունների տեսություն, ծրագրավորման, մեքենայական ուսուցման, նեյրոնային ցանցերի հիմունքներ։ Պետք է փորձենք գիտելիքները հասցնել այն մակարդակի, որ ունկնդիրները ունակ լինեն ստեղծել կիրառելի նախատիպեր։ Դասընթացների ավարտին մասնակիցները պետք է ավարտական նախագիծ ներկայացնեն։

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Ծրագրում դասավանդելու են FAST հիմնադրամի աշխատակիցները, այդ թվում՝ մասնագետներ, ովքեր ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում դասավանդման փորձ ունեն, ինչպես նաեւ՝ հայաստանյան ինովացիոն էկոհամակարգի լավագույն մասնագետները։

 

Բանակի եւ FAST-ի հեռանկարները

 

Հիմնադրամը կրթական բլոկը կապահովի նաեւ բանակի ներսում։ Նախատեսում ենք ավելի խորացված դասընթացներ անցկացնել արդեն «1991 ստորաբաժանում» անցած զինծառայողների համար։ Նախատեսում ենք 4-6 ամիս տեւողությամբ ինտենսիվ դասընթացներ, որպեսզի նրանք կարողանան ստանալ ավելի խորացված գիտելիքներ եւ աշխատեն կոնկրետ նախագծերի վրա։

 

«1991 ստորաբաժանում» ծրագրին կարող եք դիմել այստեղ, հարցերի դեպքում՝ գրել 1991.ai@fast.foundation էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին