100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Անվերնագիր («Քովբոյը») - Mediamax.am

1633 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Անվերնագիր («Քովբոյը»)


Լուսանկարը` Ռիչարդ Պրինս


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին է ներկայացնում Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

 

Ռիչարդ Պրինս, Անվերնագիր (Քովբոյը), 1989թ.

 

Lուսանկարչության մեջ հեղինակային իրավունքներին վերաբերող բոլոր կանոններին մարտահրավեր նետած նախագծի գաղափարը Ռիչարդ Պրինսի մոտ ծագեց, երբ նա աշխատում էր Թայմ Ինքորփորեյթեդի՝ արխիվացման նպատակով պարբերականների էջերն առանձնացնելու բաժնում: 

 

Պրինսի ուշադրությունը գրավեցին հոդվածների կողքին տեղադրված գովազդները, հատկապես՝  կապույտ երկնքի տակ ձիավարող «Մալբորոյի քովբոյի» լուսանկարը: 

 

Պրինսը կտրեց այդ լուսանկարից մի հատված՝ կադրում թողնելով միայն քովբոյին: Այս գործընթացը նա անվանեց rephotography: Չնայած նրան, որ Պրինսը լուսանկարի փաստացի հեղինակը չէր, նրա աշխատանքը գրավեց հավաքորդների ուշադրությունը եւ 2005 թվականին լուսանկարը աճուրդում վաճառվեց 1.2 միլիոն ԱՄՆ դոլարով: 

 

Շատերի համար Պրինսի արվեստը հասկանալի չէր, իսկ գովազդի իրական լուսանկարիչը նրա դեմ դատական հայց էր ներկայացել՝ հեղինակային իրավունքի խախտման համար: Սակայն դատարանը վճիռ կայացվեց Պրինսի օգտին: Դա նրա միակ հաղթանակը չէր. Պրինսի «rephotography»-ն օգնեց ստեղծել արվեստի նոր` «լուսանկարի լուսանկար» ժանրը, որը ինչ-որ իմաստով նախանշեց թվային տարածման դարաշրջանը: 

 

Time ամսագիր

 

Պատրաստեց Աննա Բուբուշյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին