100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Վիշտը» - Mediamax.am

4094 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Վիշտը»


Լուսանկարը` Դմիտրի Բալտերմանց


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

Դմիտրի Բալտերմանց` «Վիշտը»
Կերչ, 1942 թվական

Դմիտրի Բալտերմանցը որոշել էր դառնալ մաթեմատիկայի ուսուցիչ, բայց սիրահարվեց լուսանկարչությանը: Հայրենական Մեծ Պատերազմի ամենասկզբում «Իզվեստիա» թերթի ղեկավարությունը նրան ռազմաճակատ ուղարկեց:

1942 թվականի հունվարին Բալտերմանցն ազատագրված Կերչում էր, որտեղ նացիստական զորքերի մահապարտ ջոկատները սպանել էին քաղաքում բնակվող 7 հազար հրեաներին:

Տարիներ անց Բալտերմանցը պատմում էր. «Նրանք մարդկանց ընտանիքներով տարել էին հակատանկային փոսերն ու բոլորին գնդակահարել՝ կանանց, երեխաներին, մեծերին»:

Բալտերմանցը լուսանկարել է այն, ինչ տեսել է՝ մեծերի ու փոքրերի դիակներով ծածկված դաշտերը: Սակայն այլ եւ հեղինակի այն լուսանկարների տպագրությունն արգելվեց Ստալինի կողմից: Լուսանկարներն առաջին անգամ տպագրվեցին մոտ երկու տասնամյակ անց՝ 1960-ականներին:

Time ամսագիր
Պատրաստեց Լենա Գեւորգյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին