100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Օպերատիվ շտաբը» - Mediamax.am

7330 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Օպերատիվ շտաբը»


«Օպերատիվ շտաբը»
«Օպերատիվ շտաբը»

Լուսանկարը` Փիթ Սոուզա


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

Փիթ Սոուզա` «Օպերատիվ շտաբը»

ԱՄՆ, 2011 թվական

Փիթ Սոուզան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական լուսանկարիչն է:

2011 թվականի մայիսի 1-ին Փիթը հնարավորություն ստացավ գտնվել նախագահական օպերատիվ շտաբում, որտեղից բարձրաստիճան պաշտոնյաներն ու ԱՄՆ նախագահը իրական ժամանակում հետեւում, թե ինչպես է ընթանում «թիվ մեկ ահաբեկիչ» հռչակված Ուսամա բեն Լադենի վնասազերժման գործողությունը:

Ավելի ուշ Բարաք Օբաման ասել էր, որ դրանք իր կյանքի ամենաերկար 40 րոպեներն էին: Այդ օրը երեկոյան Օբաման Սպիտակ տանից հանդես եկավ հայտարարությամբ եւ հայտնեց, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է:

Time ամսագիր
Պատրաստեց Լենա Գեւորգյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին