Հայտնի է «Դիտիր Շախտյոր-Բորուսիա խաղը Դոնբաս-Արենայում» մրցույթի հաղթողը - Mediamax.am

exclusive
3190 դիտում

Հայտնի է «Դիտիր Շախտյոր-Բորուսիա խաղը Դոնբաս-Արենայում» մրցույթի հաղթողը


Հայտնի է «Դիտիր Շախտյոր-Բորուսիա խաղը Դոնբաս-Արենայում» մրցույթի հաղթողը
Հայտնի է «Դիտիր Շախտյոր-Բորուսիա խաղը Դոնբաս-Արենայում» մրցույթի հաղթողը

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ «Շախտյոր» ֆուտբոլային ակումբն այսօր ամփոփել են փետրվարի 5-ին հայտարարված «Դիտիր Շախտյոր-Բորուսիա խաղը Դոնբաս-Արենայում» մրցույթի արդյունքները:

Մրցույթին մասնակցեցին 33 ֆուտբոլասերներ: Բոլոր շարադրություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

33 շարադրություններից եզրափակիչ փուլ (short list) են դուրս եկել 4 շարադրություններ, որոնց հեղինակներն էին`Էդգար Մարտիրոսյանը, Հարություն Ծատրյանը, Արտյոմ Պետրոսյանը եւ Կարեն Ռաֆայելյանը:

Մրցույթի բացարձակ հաղթող է ճանաչվել Կարեն Ռաֆայելյանը, ում շարադրությունը կարող եք կարդալ այստեղ:

Կարեն Ռաֆայելյանը կստանա.

•       Երեւան-Մոսկվա-Դոնեցկ-Երեւան ավիատոմս;
•       Շախտյոր-Բորուսիա հանդիպման տոմս (Դոնբաս-Արենա, փետրվարի 13);
•       Տեղավորում «Վիկտորիա» հյուրանոցում;
•       Էքսկուրսիա Դոնբաս-Արենա մարզադաշտում եւ կարճ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ: 

Մեդիամաքս-ը եւ «Շախտյոր»-ը շնորհավորում են հաղթողին եւ շնորհակալություն են հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին:




Մեր ընտրանին