Հայկ Սահակյան. «Պետք է հասկանանք՝ տուրիստին ի՞նչ ենք առաջարկում» - Mediamax.am

exclusive
901 դիտում

Հայկ Սահակյան. «Պետք է հասկանանք՝ տուրիստին ի՞նչ ենք առաջարկում»


Լուսանկարը` Մեդիամաքս


The Alexander հյուրանոցի վաճառքի եւ մարքետինգի տնօրեն Հայկ Սահակյանը կարծում է, որ Հայաստանում բացակայում է տուրիզմի ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Հայկ Սահակյանը «Տնտեսական Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի հարցերին:

«Պետք է հասկանանք եւ ձեւակերպենք՝ Հայաստանը ինչպես ենք բրենդավորում, ինչպես ենք ներկայանում արտաքին աշխարհին, ինչ ենք առաջարկում տուրիստին», - ասել է նա:

Խոսելով ոլորտի առանցքային խնդիրների մասին, Հայկ Սահակյանը առանձնացրել է մարզային ենթակառուցվածքների վիճակը, ստանդարտներ սահմանելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանելով ընթացիկ տարվա ցուցանիշների մասին, The Alexander հյուրանոցի վաճառքների եւ մարքետինգի տնօրենն ասել է, որ նրանք համադրելի են նախաճգնաժամային 2019 թվականի հետ: Ավելին, Հայկ Սահակյանը տեղեկացրել է, որ ս.թ. օգոստոսին իրենց հյուրանոցը գրանցել է 40 տոկոս աճ՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:




Զրույցի հիմնական թեմաները ներկայացված են ստորեւ.

00:05՝  Հայաստանի հյուրանոցային ոլորտը՝ մինչեւ համավարակը

01:00՝  տուրիստական նոր շուկաների ի հայտ գալը

02:00՝  հյուրանոցների գործունեությունը համավարակի պայմաններում

03:25՝  ոլորտի վերականգման տեմպերը, անսպասելի ցուցանիշները

05:21՝  տուրիստական հոսքերի աշխարհագրությունը

08:10՝ սեզոնայնության խնդիրը

10:16՝ մարզերի զարգացման հրամայականը

11:10՝ տուրիզմի զարգացմանը խանգարող խորքային խնդիրները, ռազմավարության բացակայությունը

14:38՝ Հայաստան ավելի բարձր գնողունակությամբ տուրիստներ ներգրավելու հեռանկարը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին