4 հարց ու պատասխան Հայաստանում ռուս սահմանապահների մասին - Mediamax.am

exclusive
9742 դիտում

4 հարց ու պատասխան Հայաստանում ռուս սահմանապահների մասին


ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հայ-թուրքական սահմանի ուղեկալներից մեկում
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հայ-թուրքական սահմանի ուղեկալներից մեկում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


2024թ. մարտի 6-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ հայկական կողմը պաշտոնապես դիմել է Մոսկվային՝ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը դադարեցնելու հարցով։ Պատասխանում ենք Հայաստանում ռուս սահմանապահների ծառայության մասին հարցերին։

1.    Ի՞նչ փաստաթղթի հիման վրա են ռուս սահմանապահները տեղակայված Հայաստանում։

1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երեւանում կնքվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագիրը։

Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որի հետ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը պայմանագիր կնքեց արտաքին սահմանների համատեղ պաշտպանության մասին։

2.    Ո՞րն է Հայաստանում ռուս սահմանապահների պատասխանատվության ոլորտը։

Նրանք պահպանում են Հայաստանի սահմանները Թուրքիայի (երկարությունը՝ 345 կմ) եւ Իրանի (45 կմ) հետ։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը բաղկացած է 4 ջոկատից՝ տեղակայված Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում եւ Մեղրիում։

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Ի սկզբանե Ռուսաստանի սահմանային միավորումը կոչվում էր «Արմենիա» զորախումբ՝ Ռուսաստանի Դաշնային սահմանային ծառայության կովկասյան հատուկ սահմանային շրջանի կազմում։

3.    Պայմանագրով նախատեսվա՞ծ է ռուս սահմանապահների ծառայությունը Հայաստանի օդանավակայաններում։

Օդանավակայանների հսկիչ կետերում հայ եւ ռուս սահմանապահների փոխգործակցության կարգ պայմանագրում ամրագրված չէ։

Հայ եւ ռուս սահմանապահները համատեղ ծառայում են միայն «Զվարթնոց» օդանավակայանում։

«Էրեբունի» եւ «Գյումրի» օդանավակայաններում ծառայում են բացառապես հայ սահմանապահները։

4.    Ի՞նչ է փոխվել 2020 թվականի պատերազմից հետո։

2021 թվականի հունիսի 4-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը, հանրապետությունում ավելացել է ռուսական սահմանապահ զորքերի թիվը։

2021 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Տավուշի մարզում (մասնավորապես՝ Ոսկեպար գյուղում) ռուս սահմանապահների տեղակայման մասին։

Վերջին հրապարակումների համաձայն՝ ռուս սահմանապահներ տեղակայված են նաեւ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին