Մեկ կադրում. Երիտասարդ Պելեն ժամանում է Միացյալ Թագավորություն - Mediamax.am

1914 դիտում

Մեկ կադրում. Երիտասարդ Պելեն ժամանում է Միացյալ Թագավորություն


Լուսանկարը` FIFA


1966 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Պելեն ամենահայտնի ֆուտբոլիստն էր: Միացյալ Թագավորությունում հավաքվել էին ժամանակի աստղերը, սակայն նրանց մեջ առանձնանում էր Պելեն:

«Մեկ կադրում»
շարքում անդրադառնանք այս նկարին, որտեղ հայտնի բրազիլացին հավաքականի հետ ժամանում է մրցավայր:

Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում արդեն երկու անգամ դարձել էր Աշխարհի չեմպիոն՝ 1958-ին ու 1962-ին: Բրազիլացիները մեծաթիվ աստղեր ունեին ու կրկին ֆավորիտ էին համարվում:

Սակայն նրանք միայն խմբային երեք հանդիպում անցկացրին, իսկ Պելեն մեկ անգամ գոլի հեղինակ դարձավ: Մեկնարկային խաղում նա գրավեց Բուլղարիայի դարպասը ու դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը միմյանց հաջորդող երեք Մունդիալներում գոլի հեղինակ էր դառնում: Բայց նա այդ օրը վնասվածք ստացավ ու բաց թողեց Հունգարիայի դեմ խաղը:

Պորտուգալիայի դեմ նա խաղադաշտ դուրս եկավ ու կրկին վնասվածք ստացավ, այս անգամ Ժոաո Մորաիշի կողմից, սակայն մրցավարը նրան չհեռացրեց դաշտից: Այս դեպքը Աշխարհի առաջնությունների պատմության մեջ համարվում է ամենակոպիտ սխալներից մեկը:

Պելեն հայտարարել էր, որ այլեւս հավաքականում հանդես չի գալու, բայց չպահեց խոստումը: Ավելին, նա չորս տարի անց՝ 1970-ին, կրկին հռչակվեց Աշխարհի չեմպիոն:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին