«Վաշտի աղջիկները»՝ Նելլի Գալստյան - Mediamax.am

exclusive
3561 դիտում

«Վաշտի աղջիկները»՝ Նելլի Գալստյան


Նելի Գալստյանը
Նելի Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նելի Գալստյանը
Նելի Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Վաշտի աղջիկները» հատուկ նախագիծը: Նախագծի 2-րդ մասի հերոսուհիները Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիայի ռազմական ինստիտուտի կուրսանտներն են:

Այսօրվա հերոսը կուրսանտ Նելլի Գալստյանն է:

Մանկուց երազել է զինվորական դառնալու մասին

Նելլի Գալստյանը 23 տարեկան է: Ծննդով՝ Երեւանից է:

Քաղաքացիական կյանքում երկու մասնագիտություն ունի`օտար լեզուներ եւ գրականության՝ բակալավրի եւ թարգմանչական գործի՝ մագիստրոսի աստիճանով: Այժմ սովորում է Հակաօդային պաշտպանության ֆակուլտետի (ՀՕՊ) առաջին կուրսում:

Ասում է՝ մանկուց է երազել զինվորական դառնալու մասին:

«Հայրենիքը բոլորին է: Ինչպես տղաները կարող են ու պետք է պաշտպանեն այն, այնպես էլ՝ աղջիկները»:

Նելլին դեռ անցած տարի էր ցանկանում ընդունվել ռազմական ինստիտուտ, սակայն աղջիկների համար ընդունելություն չկար:

Ասում է՝ ընտանիքը որոշումը պարզ է ընդունել. մայրը կողմ է եղել, հայրն էլ համաձայնել ու քաջալերել դստերը:

Նելի Գալստյանը Նելի Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ընտրությունն էլ հայրենիքի օդայինս սահմանները պաշտպանելու ցանկությամբ է թելադրված:

Նելլին ասում է, որ գիտակցում է իր մասնագիտության բարդությունն ու պատասխանատվությունը եւ հենց այդ գիտակցումից ելնելով է կարողացել թողել քաղաքացիական կյանքն ու անցել ռազմական գործի:

«Դաշտային համազգեստը կոկիկություն է թելադրում»

Մեր հերոսի համար ռազմական ինստիտուտ ընդունվելը հեշտ է եղել: Ասում է՝ մանկուց զբաղվել է սպորտով ու ընդունելության ժամանակ եւ դրանից հետո խոչընդոտի չի հանդիպել:

Անդրադառնալով կնոջ տեսքին ու ռազմական համազգեստին՝ ասում է, որ դեռ մանկուց է սիրել այն ու հավելում.

«Մեր դաշտային համազգեստը կոկիկություն է թելադրում»:

Ապագայի մասին Նելլին խոսել չի սիրում: Մի քանի բառով միայն նշում է.

«Նախ կկայանամ զինվորական ասպարեզում, որից  հետո միայն կմտածեմ իմ ընտանիքի մասին: Ինձ ռազմական գործում եմ տեսնում,  հույս ունեմ ՝մինչեւ մայորի աստիճանի հասնել…»:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին