Վաշտի աղջիկները. Լուիզա Խլղաթյան - Mediamax.am

exclusive
4522 դիտում

Վաշտի աղջիկները. Լուիզա Խլղաթյան


Լուիզա Խլղաթյանը
Լուիզա Խլղաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուիզա Խլղաթյանը
Լուիզա Խլղաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն այս տարի առաջին անգամ աղջիկների ընդունելություն է կատարել: Մեդիամաքսը «Վաշտի աղջիկները» հատուկ նախագծում ներկայացնում է զինվորական գործը որպես մասնագիտություն ընտրած յոթ աղջիկներին: Շարքի այսօրվա հերոսը կուրսանտ Լուիզա Խլղաթյանն է:
 
«Սեռը չի կարող խոչընդոտ լինել ճիշտ ճանապարհը գտնելու համար»

Լուիզա Խլղաթյանը Երեւանից է: 20 տարեկան է: Հայրենասիրությունն ու  խառնվածքն են նրան բերել Ռազմական ինստիտուտ: Ցանկանում է հետախույզ դառնալ՝ «միշտ պատրաստ հայրենիքին ծառայելու»:

«Ամեն մարդ իր ճանապարհն ունի. սեռը չի կարող խոչընդոտ լինել ճիշտ ճանապարհը գտնելու համար: Կան շատ աղջիկներ, որոնք կարող են հրաշալի տիրապետել ռազմական գործին, սակայն բարդույթավորվում են»:

Նա ռազմական գործը հաճելի գործ է համարում:

«Եթե գործդ չսիրես, քեզ մոտ ոչինչ չի ստացվի.  լավ հրամանատար չես կարող լինել, բանակում ծաղր ու ծանակի առարկա կդառնաս»:

«Ամեն մարդ իրենը պետք է գտնի»

«Երբ ասացի, որ ուզում եմ Ռազմական ինստիտուտ ընդունվել, մայրիկս ասաց. «Ինչ լավ է, վերջապես որոշեցիր, ինչ ես ուզում դառնալ»: Ամեն մարդ իրենը պետք է գտնի այս կյանքում, պայմաններն ու դժվարությունները կապ չունեն, կարեւորը մեծ ցանկությունն ու աշխատասիրությունն է` այդ ցանկությունն իրականացնելու համար»:

«Պատրաստ էի, որ մազերս տղաների պես կարճ կտրեն»

Լուիզայի կարծիքով, բանակում ամեն ինչ պետք է հավասարության սկզբունքով լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պատրաստ էի, որ մազերս տղաների պես կարճ կտրեն, բայց, քանի որ բոլորն էին դրանց պատրաստ, պետք է հարմարվեի: Ամեն ինչի հետ հարմարվում եմ. եթե եկել եմ այստեղ սովորելու եւ ուզում եմ լավ մասնագետ դառնալ, որեւէ բանի դեմ չեմ գնա»:

Լուիզան կարծում է, որ բանակում աղջիկների ներկայությունը շատ մեծ
ազդեցություն կարող է ունենալ տղաների պահվածքի վրա:

«Տղաներն ավելի զուսպ ու զգոն են լինում: Իհարկե, մեզանից էլ է շատ բան կախված, եթե մեր կողմից զսպվածություն չլինի, իրենք իրենց այդքան զուսպ չեն պահի»:

«Միշտ պայքարը կա…»

Լուիզան օրը սկսում է դրական լիցքերով: Շատ է սիրում մարմնամարզության ժամը, ասում է, որ 80 եւ ավել ձգում է անում, իսկ օրվա ավարտին հիմնականում շատ հոգնած է լինում:
Լուիզա Խլղաթյանը Լուիզա Խլղաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ցածր գնահատական ոչ ոք չի ուզում ստանալ, հատկապես երբ բնավորությամբ առաջնորդ ես լինում: Այնպես որ, միշտ պայքարը կա»:

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին