Վաշտի աղջիկները. Նաիրա Արշակյան - Mediamax.am

exclusive
13392 դիտում

Վաշտի աղջիկները. Նաիրա Արշակյան


Նաիրա Արշակյանը
Նաիրա Արշակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Արշակյանը
Նաիրա Արշակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն այս տարի առաջին անգամ աղջիկների ընդունելություն է կատարել: Մեդիամաքս-ը «Վաշտի աղջիկները» հատուկ նախագծում ներկայացնում է զինվորական գործը որպես մասնագիտություն ընտրած յոթ աղջիկներին: Շարքի այսօրվա հերոսը կուրսանտ Նաիրա Արշակյանն է:

«Հիմնականում հայրս էր քաջալերում»

Նաիրա Արշակյանը ծնվել է Շիրակի մարզի Ցողամարգ համայնքում: 12-ամյա կրթությունից հետո որոշել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ դիմել: Ընտանիքի անդամները կիսով չափ համաձայն, կիսով չափ դեմ են եղել նրա որոշմանը: Ասում է` հիմնականում հայրն է քաջալերել:

«Մայրս ու եղբայրներս չէին ուզում` պատճառաբանելով, որ աղջկա գործ չէ, եւ ինստիտուտում էլ գերակշիռ մասը տղաներ են: Բայց կարողացա համոզել նրանց: Մեծ եղբայրս էլ զինվորական է, ինքն էլ է ավարտել ռազմական ինստիտուտը»:
 
«Սեռն ու տարիքը հայրենիքի պաշտպանության համար կարեւոր չեն»

Նաիրան համամիտ չէ այն կարծիքի հետ, թե ռազմական գործն աղջկա համար չէ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եթե տղան կարող է լինել հայրենիքի պաշտպան, ինչո՞ւ պետք է մենք չկարողանանք: Կարեւորն ամուր ոգին է. սեռն ու տարիքը հայրենիքի պաշտպանության համար կարեւոր չեն»:

Հաջողության լավագույն գրավականը Նաիրան մասնագիտության հանդեպ սերն է համարում: Նա մոտոհրաձիգի մասնագիտությունն է ընտրել: Պատրաստվում է մինչ կյանքի վերջին րոպեն ծառայել հայրենիքին: Ինստիտուտում դժվարությունների սկզբնական շրջանում է հանդիպել, իսկ մեկ շաբաթ անց, ինչպես ինքն է ասում, աղջիկները տղաների համար օրինակ են ծառայել:

«Եղել են տղաներ, որ շարքից հետ են մնացել, բայց մեզ տեսնելով՝ արագացրել են ընթացքն ու հասել մեզ»:

«Զսպող մեխանիզմ տղաների համար»

Նաիրայի կարծիքով՝ աղջիկների ներկայությունը բանակում զսպող մեխանիզմ կարող է լինել տղաների համար:
Նաիրա Արշակյանը Նաիրա Արշակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նրանք ավելի զգաստ են լինում: Միասին ենք շարք կանգնում, իսկ մեր զգաստ կեցվածքը նրանց համար լավագույն օրինակ կարող է լինել»:

Իր ապագա երեխաներին՝ հատկապես աղջիկներին, Նաիրան երբեք չի արգելի մասնագիտության նման ընտրությունը:

«Եթե նման ցանկություն արտահայտեն, սիրով կընդունեմ նրանց որոշումը: Պետք է սիրես, որպեսզի կարողանաս ամբողջովին նվիրվել այս գործին»:

Չնայած ծանրաբեռնված առօրյային` Նաիրան ասում է, որ հասցնում է ժամանակ գտնել նաեւ սեփական տեսքին հետեւելու համար` առանց շարքից ու դասերից ուշանալու:

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին