Քարերի հիշողությունը․ Բանավանի ռուսական դպրոցը - Mediamax.am

exclusive
1870 դիտում

Քարերի հիշողությունը․ Բանավանի ռուսական դպրոցը


Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասում են՝ քարերը հիշողություն ունեն, դրանք կարող են միլիոնավոր տարիների հետքը կրել, սակայն այդպես էլ մարդկությանը հաղորդ չդարձնել իրենց գաղտնիքներին։ 20-րդ դարում Հայաստանում մոնումենտալ եւ բնակելի ճարտարապետությունը նոր որակ ստացավ, նոր լուծումներ։ Սակայն խորհրդային կարգերի փլուզումից  հետո շատ շինություններ լքվեցին, քանդվեցին, շահագործումից դուրս եկան։ Մեդիամաքս-ն իր «Քարերի հիշողությունը» խորագրում հատուկ նախագծում պատմում է Հայաստանի լքված կառույցների եւ դրանց պատերի ներսում ապրած-չապրած ճակատագրերի մասին։

Խորագրի հերթական նյութը պատմում է Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի լքված ռուսական դպրոցի մասին, ուր, ի թիվս այլոց, տարիներ առաջ սովորել է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հրազդան քաղաքի Բանավան թաղամասը կառուցվել է 1950-ականներին Հրազդանի հիդրոէլեկտրակայանի (նախկինում՝ Աթարբեկյանի) հետ զուգընթաց՝ որպես աշխատակիցների բնակատեղի։ Հետագայում այստեղ տուն ձեռք բերեցին նաեւ տեղի շրջխորհրդի եւ քաղխորհրդի պաշտոնյաները։

Խորհրդային տարիներին Հրազդանում բնակվող ռուս համայնքը բավական ակտիվ էր եւ ազդեցիկ։ Նույնիսկ երկու առանձին կոլտնտեսություն կար՝ հայկական եւ ռուսական։ 1956 թվականին շահագործման հանձնվեց Բանավանի Նադեժդա Կրուպսկայայի անվան թիվ 3 դպրոցը, ինչը ռուս եւ մոլոկան աշակերտների մեծ հոսքի հանգեցրեց։ 

Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից


Տարածաշրջանում լավագույններից մեկը համարվող ուսումնական հաստատությունը գործեց մինչեւ 1993 թվականը, երբ Հայաստանում լեզվի մասին օրենքի ընդունմամբ փակվեցին բոլոր ռուսական թեքումով դպրոցները։ Անկախության տարիներից ի վեր դպրոցի շենքում գործունեություն էին ծավալել Լեւոն Օրբելու անվան համալսարանը, Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղն ու կից Եվրոպական քոլեջը։ 2012 թվականից շքեղ ճարտարապետական կառույցը լքված է եւ մասնակի փլուզման ենթակա՝ տեղումների նկատմամբ խոցելի լինելու պատճառով։

Ժամանակին այստեղ կրթություն են ստացել անվանի մասնագետներ՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ալեքսանդր Պուշկինի անվան միջազգային մրցույթի հաղթող, մանկավարժ Անահիտ Գրիգորյանը, Ռուսաստանի հեռավոր նավարկության կապիտան Յուրա Զոլոտովը, այլք։

Ստորեւ ներկայացնում ենք նախկին շրջանավարտներից երկուսի հետ մեր զրույցը։

Անահիտ Գրիգորյան, Հրազդանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի, ՀՀ վաստակավոր մանկավարժ, սովորել է դպրոցում 1963-1973 թթ․

Հորս ցանկությունն էր, որ տիրապետեմ ռուսաց լեզվին։ Չորս տարի ռուսական թեքումով  մանկապարտեզ հաճախեցի, 1963-ին ընդունվեցի դպրոց։ Այդ տարիներին մեծ թվով ռուսներ եւ Ադրբեջանում բնակվող հայեր եկան Հրազդան՝ Աթարբեկյանի ՀԷԿ-ում աշխատելու։ Հիշում եմ՝ ամեն ամսվա վերջում նրանց երեխաների գնահատականներն ուղարկում էին գործարան, փակցնում պատին, որպեսզի ծնողները տեղյակ լինեն իրենց զավակների առաջադիմությանը։

Լուսանկարը` Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից


Մեր դպրոցը գեղեցիկ, տուֆից կառուցված շենքերից մեկն էր՝ կաղնե մանրահատակներով։ Դասերից հետո հերթապահում էինք, մաքրում դասարաններն ու միջանցքները․մեկս նստում էր փայտին փաթաթած կտորին, մյուսը՝ քարշ տալիս։ 

Դասարանում կենդանի անկյուն ունեինք, որտեղ մողես, գորտ, մկներ, նույնիսկ իժ էինք պահում․կենսաբանության ժամերին իսկական դիդակտիկ նյութ էր։ Թռչուններ կային, որոնց տարեվերջյան արձակուրդին վանդակներից բաց էինք թողնում։ Ամեն մեկս տանից գրքեր էր բերում դասարանական գրադարանի համար․ գրքի հանդեպ հատուկ սեր կար։

Դասամիջոցներին վազում էինք ճաշարան։ Մեծ տաղավար էր՝ տարբեր ուտեստներով, ինչ սիրտդ ուզեր, օգտվում էիր, մենյուն միշտ թարմացվում էր։ Մինչ օրս խոհարար տիկին Թերեզայի ջրալի ճաշերի համը բերանումս է։ 

Ֆիզկուլտուրայի դասերը դպրոցի դիմացի մարզադաշտում էին անցնում․ այսօրվա պես հեշտ չէր, ամեն վարժության քննություն էինք հանձնում։ Տարբեր մարզաձեւերից հանրապետական չեմպիոններ ունեինք։

Ազգությամբ հույն ուսուցիչ կար՝ Պավել Դագդալյանով, որը միաժամանակ տեխնոլոգիա եւ պատմություն էր դասավանդում։ Մեր փայտե եւ ձեռագործ աշխատանքները հաճախ ցուցահանդեսների էին մասնակցում։

Միջազգային ընկերության ակումբը նամակագրական կապի մեջ էր Բուլղարիայի,  Հարավսլավիայի, Հունգարիայի,  Ռուսաստանի տարբեր քաղաքների աշակերտների հետ։ Դպրոցի նախասրահում տեղադրված ցուցանակում ամրացնում էինք տարբեր գույնի, ձեւի դպրոցական փողկապներն ու դրոշմանիշները, որոնք մեզ էին ուղարկում։ 

Հայոց լեզվին եւ գրականությանը դպրոցում հատուկ տեղ էր հատկացվում։ Ուսուցիչ Նորիկ Հարությունյանը նմանը չունեցող միջոցառումներ էր կազմակերպում՝ նվիրված հայ մեծերի տարեդարձներին, նրանց գործունեությանը։ Մասնակցում էինք մեծից փոքր։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Եզակի երեւույթ էր՝ տնօրեն Զինաիդա Լեբեդեւան անձամբ էր ղեկավարում դպրոցի երգչախումբը, ամենայն խստությամբ ընտրում կատարողներին։ Երեւանից անվանի երաժիշտներ էին գալիս՝ երգ-երաժշտություն դասավանդելու։ Այդպես, սաքսաֆոնահար Լեւոնի՝ Լյովայի խորհրդով մի քանի աշակերտներս էստրադային խումբ ստեղծեցինք։ Հրազդանի դպրոցական երգչախմբերի հետ մրցույթներում առաջատար էինք։ Մեր կուռքին՝ «Երգող կիթառներ» խմբին նմանակելու համար տղաները նույնիսկ հատուկ համազգեստ էին պատվիրել՝ գունավոր կտորից եւ ծոպավոր թեւքերով (ծիծաղում է – հեղ.)։

Երգում էինք «Բիթլզի», բուլղարուհի Լիլի Իվանովայի, Բելլա Դարբինյանի երգացանկերից, ռուսական եւ անգլիական սիրված երգեր։ Կրթության բաժնի պետ Սարգիս Մակարիչը նախատում էր մեր տարիքին ոչ համապատասխան ստեղծագործությունների ընտրության համար։

Երեւանում բազմիցս մրցույթների մասնակցեցինք։ Դպրոցում Սիրիայից եկած հայրենադարձներ կային, որոնք նույնպես տաղանդավոր երգիչներ ու երաժիշտներ էին։ Աստիճանաբար ուսումն առաջին պլան մղվեց,  խումբը դադարեց գործել։
Մի տարի հայոց լեզվի ուսուցչի նախաձեռնությամբ ամբողջ դասարանով գնացքով Մոսկվա մեկնեցինք։ Ծնողներս դժվարությամբ համաձայնեցին․ այդ ճամփորդությունը դպրոցական կյանքիս լավագույն արկածներից էր։ Մի քանի օր Խարկովում մնացինք, դիտեցինք «Աիդա» օպերան, շրջեցինք տեսարժան վայրերով, իսկ մեկնման օրը կայարանում կիթառով համերգ տվեցինք։ Ուղեւորները շրջապատել էին մեզ, ծափահարում էին։ 

Ցավոք, կյանքը բոլորիս աշխարհի տարբեր անկուններ տարավ։ Շատերը բարձրագույն կրթություն ստացան, այսօր կայացած մասնագետներ են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուսուցչի մասնագիտության ընտրության համար դպրոցիս եմ պարտական։ Արդեն 40 տարի մանկավարժությունն իմ խաչն է, առաքելությունը։ Եթե հնարավորություն ունենայի, կվերականգնեի շենքը, կծառայեցնեի համայնքին։ Դպրոցի շունչը դեռ զգալի է, դրա կարիքը կա։

Լարիսա Ղուկասյան, Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղի մասնագետ, սովորել է դպրոցում 1980-1990թթ․

Կրթությունը խորհրդային տարիներին ուսուցչակենտրոն էր․ քննարկումներ քիչ էին լինում, հիմնականում խոսում էր ուսուցիչը։ Չորրորդ դասարանում էինք, ստիպված էինք սովորել եւ պատմել անգլերենի դասագրքի վերջին էջերում տեղ գտած մեծ տեքստերը։ Ռուսերենի ուսուցչուհի Լարիսա Մուշեղովնան հատկապես քերականության հարցում էր խստապահանջ. դրա շնորհիվ 20 տարի անց հիշում եմ  ռուսաց լեզվի բոլոր կանոնները։

Ամեն շաբաթ մի առարկայի նվիրված միջոցառում էր լինում, դպրոցի ամենաակտիվ աշակերտները պաստառներ էին պատրաստում, մեր իսկ հորինած բանաստեղծություններն ասմունքում։ Ուրախների եւ հնարամիտների թիմ ունեինք, քաղաքում լավագույններից էր։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչ դասերն սկսելը բակում հինգ րոպե մարմնամարզություն էինք անում։ Նույն տարածքում տողանով շարվում էինք, որպեսզի հայտարարեն դպրոցական օլիմպիադաների հաղթողներին։ Դասից փախչելիս եղեւնիների պուրակ էինք իջնում, ավելի ուշ Աղբյուրակ թաղամասում գործող կառուսելները դարձան մեր հավաքատեղին։

Երբ սկսեց Ղարաբաղյան շարժումը, Շրջխորհրդի շենքի դիմաց երեք օր ցույց էինք անում։ Ուսուցիչները հորդորում էին զգույշ լինել, չէինք լսում. անկախ արգելքից՝ մեր մեջ գիտակից քաղաքացին էր խոսում։

Անի Անտոնյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Արխիվային լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի անձնական արխիվից




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին