Քարերի հիշողությունը․«Գյումրի» ռեստորանն ու «անիծված» շենքը - Mediamax.am

exclusive
3447 դիտում

Քարերի հիշողությունը․«Գյումրի» ռեստորանն ու «անիծված» շենքը


Լուսանկարը` «Կումայրի» արգելոց-թանգարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Առաքելյանը
Աննա Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասում են՝ քարերը հիշողություն ունեն, դրանք կարող են միլիոնավոր տարիների հետքը կրել, սակայն այդպես էլ մարդկությանը հաղորդ չդարձնել իրենց գաղտնիքներին։ 20-րդ դարում Հայաստանում մոնումենտալ եւ բնակելի ճարտարապետությունը նոր որակ ստացավ, նոր լուծումներ։ Սակայն խորհրդային կարգերի փլուզումից  հետո շատ շինություններ լքվեցին, քանդվեցին, շահագործումից դուրս եկան։ Մեդիամաքս-ն իր նոր՝ «Քարերի հիշողությունը» խորագրով հատուկ նախագծում կպատմի Հայաստանի լքված կառույցների եւ դրանց պատերի ներսում ապրած-չապրած ճակատագրերի մասին։


Խորագրի երրորդ նյութը պատմում է Գյումրիի ամենահայտնի շենքերից մեկի մասին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սանկտ Պետերբուրգից Ալեքսանդրապոլ ժամանած ճարտարապետները «նախատել» են տեղացի մասնագետներին, որ քաղաքն անիվների վրա չեն կառուցել՝ զրկելով ամբողջ աշխարհին այդ հրաշալիքը տեսնելուց։  

 

19-րդ դարի սկզբում Ալեքսանդրապոլում (ներկայիս՝ Գյումրի) ճարտարապետությունը զարգանում էր կովկասյան, ռուսական եւ եվրոպական քաղաքակրթությունների ազդեցությամբ։ Բնակելի շենքերը քարից էին, միաթեւ, երկթեւ կամ անկյունային։ Դրանք կառուցվում էին կենտրոնային բակերի շուրջբոլորը, որտեղ համայնքային միջոցառումներ էին լինում։ 1880 թվականից սեւ տուֆը դարձավ առավել կիրառելի, շենքերի պատուհանների եւ դռների վերնամասում, բացի հայկական զարդանախշերից, ավելացվեցին կամարներ եւ «սրբատաշ շարվածք»։ 

 

Գյումրու Վարպետաց փողոցով քայլելիս անհնար է կանգ չառնել Մաքսիմ Գորկու 30-րդ տան կողպված դարպասի առջեւ, որի ճաղավանդակներից ներս նշմարելի են խորհրդային տարիներին մոդայիկ «Գյումրի» ռեստորանի կիսաքանդ պատշգամբն ու բակի՝ հասակ առած բուսածածկույթը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռեստորանը գտնվում է 19-րդ դարի վերջում Հին Բայազետից գաղթած մեծահարուստ Դրամփյան ընտանիքի նախկին առանձնատան նկուղային հարկում։ Տեղացիները այն «բարի լույսի տուն»  են անվանել՝ հյուսիսային ճակատին պատկերված  հայելի եւ սրբիչ հիշեցնող մեդալյոնների շնորհիվ։ Շենքը կառուցվել է 3 փուլով․1892 թվականից մինչեւ Հայաստանի խորհրդայնացումն ավարտվել է Վարպետաց, Շիրազի (ներկայիս՝ Գորկու) եւ Եպիսկոպոս Սմբատյան փողոցներին հարող մասնաշենքերի շինարարությունը։ Հասարակական նշանակություն ունեցող այս տան 37 սենյակները (72 հազար ռուբլի արժողությամբ) վարձակալությամբ տրվել են ալեքպոլցի ընտանիքներին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո բարեգործ Դրամփյանները շատերի նման ճնշումների են ենթարկվել, նրանց ողջ ունեցվածքն ազգայնացվել է։  

 

«Ապուպապս՝ Բաղդասար Դրամփյանցը մեծ կարողություն ուներ Ղարսում եւ Էրզրումում։ Ալեքսանդրապոլի տունն իր որդու՝ Գրիգորի համար էր կառուցել։ Նա մեծ բարերար էր․ ժողովրդի առջեւ պայման էր դրել, որ կկրկնապատկի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման համար հանգանակած գումարը»,- պատմում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամփյանի դուստրը՝ Իրինա Դրամփյանը։ 

 

Բաղդասարի զավակներն էին Գրիգորը, Աննան, Ջավահիրն ու Բագրատը։ Նրանցից աչքի էր ընկնում հատկապես Ջավահիրը, որն իր ինքնատիպ հագուստներով ու կեցվածքով մարմնավորում էր այն ժամանակվա արիստոկրատիան։ Վերջինս ամուսնացած էր քաղաքագլուխ Գեղամ Տեր-Պետրոսյանցի հետ։  Խորհրդայնացումից հետո Ջավահիրի, Աննայի եւ Բագրատի հետագա ճակատագիրը «ծանր ճամփորդական սնդուկների» հերթափոխ է հիշեցում՝ օտար ափերում երջանիկ կյանքի անվերջ դեգերումներով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Բաղդասարի ավագ որդին՝ Գրիգորը, երկու երեխա ուներ՝  Կոնստանտինն ու Ռուբենը։ Դեռ 6 տարեկան չկային, երբ որբացան։ Իր հուշագրություններում Ռուբեն Դրամփյանը նկարագրում է հայրական տան երկրորդ հարկի ննջարանը, որտեղ թոքախտավոր մայրն իր կյանքի վերջին օրը շուրջբոլորն էր հավաքել եւ օրհնել մտերիմներին։ Հաջորդ առավոտ զավակներին հաղորդեցին, որ մայրիկը Փարիզ է մեկնել։ 

 

Իրինա Դրամփյանի խոսքով, Պետերբուրգում սովորելու տարիներին հայրն իր արձակուրդը միշտ հարազատ քաղաքում էր անցկացնում։ Սիրում էր թատրոնը․ առանց բեմի՝ իր հասակակիցների հետ «Ռեւիզոր» եւ  «Մեծապատիվ մուրացկաններ» էին խաղում։  

 

Մինչ 88-ի ավերիչ երկրաշարժը շենքի եւ բնակիչների մասին այլ տեղեկություններ գրեթե չեն պահպանվել։ Վարկած կա, որ Ստալինյան բռնությունների տարիներին կամարակապ սրահները ծառայել են որպես Պետական անվտանգության կոմիտեի կալանատուն։ Զրույցների համաձայն, տեղանքից կմախքներ են հայտնաբերվել, իսկ նախկին բնակիչները նույնիսկ հավատում են՝ շենքն անիծված է։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կումայրի» արգելոց-թանգարանի գործադիր տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը նշում է՝ շենքում ՊԱԿ-ի գործունեության մասին որեւէ վկայություն չկա, ոսկորների մնացորդներ էլ չեն գտնվել։

 

Երկրաշարժից հետո շենքը բնակեցվել է գյումրեցի անօթեւաններով, որոնցից ոմանք  հետագայում տուն են ստացել, մյուսները՝ արտագաղթել։

 

Վթարային շինության մեծ մասն այսօր  սեփականաշնորհված է, իսկ համայնքապատկան հատվածն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Գյումրու ընկերներ» հասարակական կազմակերպությանը՝ շենքը վերականգնելու նախապայմանով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գյումրեցիները քաղաքաշինության գիտակ են եղել․ սկզբում ջրահեռացման համակարգն են կառուցել, հետո՝ շենքի հիմքերը։  Տարածքում վերանորոգման աշխատանքների ժամանակ հիմնական պատի սյան մեջ քարե կլոր ջրհորդան ենք գտել, որի միջով անձրեւաջրերը հոսել են եւ միացել ջրահեռացման համակարգին»,- մանրամասնում է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը։ 

 

Եպիսկոպոս Սմբատյան փողոցի անկյունում նեղլիկ, գունաթափ դուռը տանում է դեպի 50-ամյա Աննա Առաքելյանի տուն։ Շենքում միայն ինքն ու 80-ամյա Վիլսոն պապի ընտանիքն են մնացել։

 

Տիկին Աննան նախամուտքի դուռն իր ձեռքով է ամրացրել՝ շենքը թափառականներից պաշտպանելու համար։ Կախ ընկած փայտե առաստաղի տակ երեխաներ է մեծացրել, ամուսնացրել։ Տանիքի կառուցատարրերը գողացել են, անձրեւները ջուր ու քարաբեկոր են բերում-լցնում տունը։  

Աննա Առաքելյանը Աննա Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնական ջրամատակարարումը դադարեցրել են, աղբյուրից դույլերով է ջուր կրում։ Ամեն օրն սկսվում, ավարտվում է սեփական չորս պատ ունենալու սպասումով։ 

 

«1970-ականներին նկուղային «Գյումրի» ռեստորանի բացումը մեծ իրադարձություն էր քաղաքի համար։ «Պոլոզ Մուկուչ» ռեստորանից հետո տեղացիների սիրելի վայրն էր։ Մինչեւ 2000-ականները գործեց»,- վերհիշում է տիկին Աննան։

 

Հայտնի մարդիկ, արտասահմանցիներ էին այցելուները։ Գյումրվա պասուց տոլման ամենաճոխ պատվերն էր։ Հյուրերին դիմավորում էին կարմիր տարազով ու գլխանոցով մատուցողները։ Ժողովրդական գործիքների անսամբլ կար, տեղացի կատարողներ էին։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հ․Գ․ Փայտաշեն պատշգամբի խունացած տախտակները մեր ոտքերի ծանրությունից ճռռում են։ Ժամանակին այստեղ ֆիլմեր եւ տեսահոլովակներ են նկարահանվել։ Դիմացը Վարպետաց փողոցն է, որի անցորդները չեն շտապում դարպասից ներս գալ։

 

Խորագրի առաջին նյութը՝ Հրազդան քաղաքի համանուն հյուրանոցի ու քաղաքային զբոսայգու ճակատագրի մասին, հասանելի է այստեղ։


Խորագրի երկրորդ նյութը պատմում է Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի կամրջի մասին, որի մերձակայքում նկարահանվել է պատմական «Անուշ» ֆիլմ-օպերան։ 

 

Անի Անտոնյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Արխիվային լուսանկարները տրամադրել են Իրինա Դրամփյանը եւ «Կումայրի» արգելոց-թանգարանը։ 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին