Արտյոմ Գրիգորյան. ծրագրավորող vs. երաժիշտ vs. գրող - Mediamax.am

exclusive
2743 դիտում

Արտյոմ Գրիգորյան. ծրագրավորող vs. երաժիշտ vs. գրող


Արտյոմ Գրիգորյանը
Արտյոմ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտյոմ Գրիգորյանը
Արտյոմ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտյոմ Գրիգորյանը
Արտյոմ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտյոմ Գրիգորյանը
Արտյոմ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտյոմ Գրիգորյանը
Արտյոմ Գրիգորյանը

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից


Ատամհատիկին, դպրոցում ու անգամ ավարտական դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ մասնագիտություններից որն է իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու չի վախենում հետեւել դրան: Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում:

 

Արտյոմ Գրիգորյանը հարազատներին ու ընկերներին միշտ խորհուրդ է տալիս ընտրել մի մասնագիտություն ու նվիրվել դրան։ Բայց սեփական խորհրդին Արտյոմը երբեք չի հետեւում․ կյանքը կարճ է, գուցե մի քանի տարի հետո զղջա, որ չթարգմանեց սիրելի մուլտֆիլմը կամ չուսումնասիրեց ֆիզիկայի օպտիկա բաժինը։ Արտյոմը ծրագրավորող է, Mad Paradox պրոգրեսիվ մետալ խմբի հիմնադիր եւ ստեղնահար, նաեւ «Դիսպերսիա» եւ «Գնացք դեպի Արեւմուտք» վեպերի հեղինակ։ 

 

Չորս տարում՝ երեք մասնագիտություն

 

Փոքրուց տարբեր հետաքրքրություններ եմ ունեցել՝ երաժշտություն, գրականություն, բայց մասնագիտության ընտրության հարցում լսել եմ հայրիկիս, որը տեխնիկական կրթություն ունի։ Ծրագրավորող դառնալու համար ընդունվեցի Պոլիտեխնիկ։  

 

Արտյոմ Գրիգորյանը Արտյոմ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Իմ մեջ միշտ անկանխատեսելի կերպարանափոխումներ են եղել։ Առաջին կուրսում կանգնած էի համալսարանից դուրս մնալու եզրին։ Այդ շրջանում ինձ ավելի հետաքրքրում էր երաժշտությունը, ռոք-խումբ ստեղծելու փորձեր էի անում։ Մի քանի ամսում երաժշտությունից անցում արեցի IT ոլորտ։ Դարձա կուրսի ավագը, վճարովի համակարգից տեղափոխվեցի անվճար, ամենաբարձր առաջադիմությունն ունեի։ 

 

Մեկ էլ սկսեցի չսովորել 4-րդ կուրսում։ Այդ մի տարին էլ նվիրեցի գրականությանը։ Այդ շրջանում արտահայտվելու ուրիշ՝ ոչ երաժշտական ճանապարհ էի փնտրում։ Գրիչը վերցրեցի ձեռքս ու գրեցի իմ առաջին վեպի՝ «Դիսպերսիա»-ի առաջին տողերը։ Այդ պահին չէի մտածում, որ գիրք եմ գրում, որը կարող է հրատարակվել։ Գրեցի, էմոցիոնալ առումով հանգստացա, հասա ներդաշնակության, բայց վեպը մնաց արխիվում։ 

 

Արտյոմ Գրիգորյանը Արտյոմ Գրիգորյանը

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

 

Ակամա գրողը

 

Ճակատագրին, պատահականություններին շատ եմ հավատում։ 2013-ին բանակից արձակուրդ էի եկել։ Կանգառում վահանակ տեսա՝ «Փնտրվում է 2013 թվականի լավագույն գիրքը»։ «Orange Գրքի մրցանակ» մրցույթն էր։ Ես անփորձ էի, անվստահ, մտածում էի՝ 18 տարեկանում գրականության ասպարեզ մտնելը մի քիչ ֆանտաստիկ է, ոչ ոք լուրջ չի վերաբերվի գրածիս։ Բայց ընկերներիցս մեկը համոզեց։ Որոշեցի դիմել գոնե մասնագիտական կարծիք լսելու համար, որ, եթե մի օր ուզենամ մտնել այս բնագավառ, ավելի լավ գրեմ։ Վեպս ուղարկեցի, գնացի բանակ ու մրցույթը մտքիցս առհասարակ դուրս եկավ։ Մոտ կես տարի անց զանգ ստացա։ Ասացին՝ լավագույն տասնյակում եմ։ 2-3 շաբաթ անց էլի նույն աղջիկը զանգեց, ասաց, որ արդեն լավագույն եռյակի մեջ եմ ու պիտի գնամ մրցանակաբաշխության։ Չէի հավատում, կարծում էի՝ ծաղրում են։ 

 

Արտյոմ Գրիգորյանը Արտյոմ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչեւ հիմա չգիտեմ, թե ով միջնորդեց, որ ինձ թույլ տվեցին Արցախից գալ Երեւան։ Մրցանակաբաշխությունից մի քանի րոպե առաջ հասա՝ զինվորական համազգեստով։ Եղավ ամենաանսպասելին, պարզվեց՝ առաջին տեղում եմ։ Ինձ տվեցին հոնորար ու գիրքս՝ հոգեբանական թրիլեր «Դիսպերսիա»-ն անվճար տպագրելու հնարավորություն։ Շնորհանդեսին բանակում էի եւ գիրքս առաջին անգամ պատահական տեսա տպագրությունից մոտ մեկ տարի անց՝ գրախանութում։ Մոտս խուճապ սկսվեց, գիտակցեցի, թե ինչ ասպարեզ եմ մտել։ Զգացմունքներս, որ ընդամենն ուզում էի հանձնել թղթին, հասել էին մի քանի հարյուր մարդու։  

 

Արտյոմ Գրիգորյանը Արտյոմ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այնքան անփույթ էի վերաբերվել այդ ամենին, որ նույնիսկ գրքի բնօրինակը չունեի, ջնջել էի։ Զանգեցի «Անտարես» հրատարակչություն, խնդրեցի pdf տարբերակն ու մի քանի կայքում տեղադրեցի։ Վեպիս իրական ճանաչումը սկսվեց այդ պահից, թեեւ ամբողջ տպաքանակը գրեթե սպառվել էր։ Ընթերցողները հարցնում էին՝ ե՞րբ է լինելու շարունակությունը, ե՞րբ է լինելու մյուս գործը։ Ես զարմանում էի՝ ի՞նչ շարունակություն, ի՞նչ մյուս գործ, սա պատահական է ստացվել։ 

 

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

 

Դրական կարծիքներն ինձ ստիպում էին արդարացնել մարդկանց սպասելիքները, իսկ բացասական կարծիքներ հայտնողներին ուզում էի ցույց տալ, որ իրենց քննադատությունն էնքան էլ առողջ չէ։ Այդ էր պատճառը, որ արխիվից հանեցի «Գնացք դեպի Արեւմուտք» վեպի սեւագրությունը, որ գրել էի 17 տարեկանում, ու սկսեցի հասունացնել։ Վեպի շնորհանդեսն 2018թ. տարվա աշնանն էր։

 

Mad Paradox խումբը․պատանեկան երազանքի հետքերով

 

Ռոքի պատմության մեջ դասական օրենք կա․հավաքվում են տարբեր մասնագիտություններ ունեցող 4-5 մարդիկ ու որոշում խումբ ստեղծել։ Ռոք լսող ցանկացած պատանի երազել է խումբ ստեղծել, որովհետեւ այդ տարիքում ռոքն ազատության, տարբերվելու հետաքրքիր ձեւ է։ Ես ու ընկերներս էլ հավաքվեցինք ու սկսեցինք քննարկել՝ ով ինչ երաժշտական գործիք պետք է նվագի։ Իմ ընտրությունը պարզ էր, ես 7 տարի դաշնամուրի էի գնացել։ Սկսեցինք երգեր գրել, տեղ փնտրել փորձերի համար, բայց ոչինչ չստացվեց։ Աստիճանաբար բոլորը հասկացան, որ դա ընդամենը պատանեկան երազանք էր, ու սկսեցին լքել խումբը։ Ես մնացի մենակ։ 

 

Բանակում ծանոթացա մեր խմբի ներկայիս կիթառահարի հետ։ Որոշեցինք վերակենդանացնել խմբի գաղափարը, նոր երաժիշտների ներգրավեցինք։ 2016-ի սեպտեմբերին տեղի ունեցավ Mad Paradox պրոգրեսիվ մետալ խմբի առաջին համերգը։ 2019-ին կթողարկենք առաջին ալբոմը։ 

 

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

 

Երաժշտություն ու գրականություն ծրագրավորողը 

 

Բոլոր զբաղմունքներիս միջեւ հստակ սահմանագիծ եմ դրել: Այդ երեք կերպարները բացարձակ տարբեր են։ Ես դրանք ընդգծելու համար նույնիսկ արտաքին որոշ փոփոխությունների եմ գնացել։ Բեմում իրական կերպարից հնարավորինս տարբերվելու համար որոշ աքսեսուարներ եմ կրում, ինչն առօրյայում չեմ սիրում։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նույնը աշխատանքի վայրում է։ Երբ գիտեմ, որ առաջիկայում համերգ չունեմ, սափրվում եմ ու կոստյումով գնում աշխատանքի։ 

 

Թեեւ հստակ սահմաններ կան, բայց մեկը մյուսին նաեւ օգնում է։ Ծրագրավորումն ինձ օգնում է աշխատել կերպարներիս հետ ու հասկանալ՝ որ կերպարին ինչպես ներկայացնել, սյուժեն ինչպես առաջ տանել։ Ես կարողանում եմ սյուժեն ծրագրավորել, հերթականությունները խախտել ու պահել ինտրիգը, դինամիկան։ Ծրագրավորումն ու երաժշտությունն էլ են կապակցված։ Երաժշտությունն ունի ձեւաչափ՝ տուն, կրկներգ, տուն, անցում, սոլո, կրկներգ, ավարտ։ Նույնը գրականության մեջ է։ Իմ գրելաոճն ունի հստակ ձեւաչափ, կարծես ամեն գլուխ առանձին երգ լինի։ Երգի մեջ, ինչպես գրականությունում, կա «կուլմինացիա», «մոդուլացիա» ասվածը։ 

 

Երեք հաճելի, բայց անհամեմատելի զգացողություններ

 

Այն, ինչ ես զգում եմ, երբ համերգից հետո հանդիսատեսը ծափահարում է, այն, ինչ ես զգում եմ իմ մասնագիտական կարողությունների համար աշխատավարձ ստանալիս, եւ այն, ինչ ես զգում եմ, երբ ընթերցողը դրական կարծիք է հայտնում, տարբեր է։ Հաճելի, բայց անհամեմատելի զգացողություններ են։ Տարբեր են, որովհետեւ տարբեր է լսարանը, մարդիկ, որոնցից ստանում եմ էներգիան։

 

Լուսանկարը` Ա. Գրիգորյանի արխիվից

 

Եթե երաժիշտների շրջապատում եմ, ձգտում եմ ներկայանալ որպես ծրագրավորող։ Եթե ծրագրավորողներով ենք հավաքված, որպես գրող եմ ներկայանում, գրողների մեջ՝ երաժիշտ։ Կարծում եմ, որ իմ մեջ կա ինքնապաշտպանություն՝ չառնչվելու իմ իրական ասպարեզի հետ։

 

Լուսինե Ղարիբյան



Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Արտյոմ Գրիգորյանի արխիվից




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին