Երեւան ասելիս… - Mediamax.am

exclusive
2684 դիտում

Երեւան ասելիս…


Լուսանկարը` Մեդիամաքս

Արիան Ասկարիդ, ֆրանսիացի դերասանուհի
Արիան Ասկարիդ, ֆրանսիացի դերասանուհի

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջովանի Դոնֆրանչեսկո, իտալացի ռեժիսոր եւ պրոդյուսեր
Ջովանի Դոնֆրանչեսկո, իտալացի ռեժիսոր եւ պրոդյուսեր

Լուսանկարը` Մեդիամաքս

Զազա Ուրուշաձե, վրացի ռեժիսոր, Վրաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ
Զազա Ուրուշաձե, վրացի ռեժիսոր, Վրաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ

Լուսանկարը` Մեդիամաքս

Կիմ Դոն Հո, կորեացի ռեժիսոր, Պուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր
Կիմ Դոն Հո, կորեացի ռեժիսոր, Պուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոբ Նիլսոն, ամերիկացի ռեժիսոր, դերասան
Ռոբ Նիլսոն, ամերիկացի ռեժիսոր, դերասան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոբեր Գեդիգյան, ֆրանսիացի ռեժիսոր
Ռոբեր Գեդիգյան, ֆրանսիացի ռեժիսոր

Լուսանկարը` Մեդիամաքս

Շոն ՄքՔալիսթեր, բրիտանացի վավերագրող
Շոն ՄքՔալիսթեր, բրիտանացի վավերագրող

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Մարիամ Լորեցյանն ու Լենա Գեւորգյանը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հյուրերին հարցրել են` ո՞րն է առաջին միտքը, որ ունենում են «Երեւան» ասելիս:

Ջովանի Դոնֆրանչեսկո, իտալացի ռեժիսոր եւ պրոդյուսեր

Երեւան ասելիս մոգություն եմ պատկերացնում

Ջովանի Դոնֆրանչեսկո, իտալացի ռեժիսոր եւ պրոդյուսեր Ջովանի Դոնֆրանչեսկո, իտալացի ռեժիսոր եւ պրոդյուսեր

Լուսանկարը` Մեդիամաքս


Անցյալ տարի առաջին անգամ եղա Երեւանում ու եթե այս նույն հարցն ինձ այն ժամանակ տայիք, վստահ եմ, այլ բան կպատասխանեի: Երեւանն ինձ համար մշտապես ինչ-որ մոգական երեւույթ է եղել: Երբեւէ չեմ ճանաչել հայկական մշակույթը, բայց չեմ կարող բացատրել, թե ինչու, միշտ երազել եմ տեսնել Հայաստանը: Հիմա, երբ արդեն երկրորդ անգամ եմ Երեւանում, կարող եմ ասել` իսկապես մոգական քաղաք է: Հիմա մի ուրիշ երազանք ունեմ` էլ ավելի բացահայտել ինձ համար Հայաստանը, որովհետեւ այն այնքան մանրուքներ ունի:

Զազա Ուրուշաձե, վրացի ռեժիսոր, Վրաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ

Երեւան ասելիս ջերմություն եմ զգում
Զազա Ուրուշաձե, վրացի ռեժիսոր, Վրաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Զազա Ուրուշաձե, վրացի ռեժիսոր, Վրաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ

Լուսանկարը` Մեդիամաքս


Որքան էլ զարմանալի է, առաջին անգամ եմ Երեւանում ու այնքան եմ հավանել: Միշտ էլ Երեւանը ինձ համար հարազատ մի քաղաք է եղել: Բայց անկեղծ ասեմ, մինչ այստեղ լինելը չէի կարծում, որ քաղաքն այսքան գեղեցիկ է: Ոչ թե վատ կարծիք ունեի Երեւանի մասին, այլ լուսանկարները դիտելով, լրիվ այլ բան էի սպասում տեսնել: Իսկ հիմա եկա Երեւան ու կարծես տանը լինեմ, շատ հաճելի զգացողություն է: Ի դեպ, հայ շատ ընկերներ ունեմ ու շատերը նախանձեցին, երբ իմացան, որ Երեւան եմ գալիս:

Ռոբեր Գեդիգյան, ֆրանսիացի ռեժիսոր

Երեւանն ինձ համար տարածք է
Ռոբեր Գեդիգյան, ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիգյան, ֆրանսիացի ռեժիսոր

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին 15 տարիների ընթացքում ամեն տարի գալիս ենք Երեւան, շատ հարազատ ընկերներ ունենք այստեղ:

Արիան Ասկարիդ, ֆրանսիացի դերասանուհի

Երեւան ասելիս մարդկություն եմ հասկանում
Արիան Ասկարիդ, ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդ, ֆրանսիացի դերասանուհի

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազգությամբ հայուհի չեմ, բայց արդեն վաղուց ընդունել եմ Երեւանն ու վստահ եմ` Երեւանն էլ ինձ է ընդունել: Ես զգում եմ դա:

Կիմ Դոն Հո, կորեացի ռեժիսոր, Պուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր

Երեւան ասելիս ծիրանն եմ հիշում
Կիմ Դոն Հո, կորեացի ռեժիսոր, Պուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Կիմ Դոն Հո, կորեացի ռեժիսոր, Պուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին անգամ Երեւան եմ եկել 2006 թվականին: Երբ լսում եմ Երեւանի մասին, մտքիս միանգամից մտքիս ծիրանն է գալիս, հետո մտածում եմ ցեղասպանության մասին, վերջում եմ հիշում եմ այստեղ ապրող շատ բարի ժողովրդի մասին:

Ռոբ Նիլսոն, ամերիկացի ռեժիսոր, դերասան

Երեւանը ծովահենի մայրաքաղաքն է
Ռոբ Նիլսոն, ամերիկացի ռեժիսոր, դերասան Ռոբ Նիլսոն, ամերիկացի ռեժիսոր, դերասան

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ ասում են Երեւան, միանգամից ծովահեններ եմ պատկերացնում, որովհետեւ Հարությունը («Ոսկե Ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը-Մեդիամաքս) ինձ ծովահեն է հիշեցնում: Կարծում եմ, նա պիտի 16-րդ դարում ապրեր: Երբ ես նրան ասացի դրա մասին, բանի տեղ չդրեց, կարծում եմ` նույնիսկ չլսեց, թե ինչ եմ ասում:

Շոն ՄքՔալիսթեր, բրիտանացի վավերագրող

Երեւան ասելիս համեղ ուտեստներն եմ հիշում
Շոն ՄքՔալիսթեր, բրիտանացի վավերագրող Շոն ՄքՔալիսթեր, բրիտանացի վավերագրող

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիմա Երեւանը շատ լավ ճանաչում եմ, բայց ճիշտն ասած, մինչ այդ պատկերացում անգամ չունեի Երեւանի մասին: Ու ինչքան էլ որ ցավալի չէ, շատերը չգիտեն Երեւանի մասին: Վստահ գիտեմ, որ Երեւանում հանգստանալու եմ, ինձ ապահով եմ զգալու: Սիրում եմ երեւանյան եղանակը, սովորույթները: Այստեղ այնքան հանգիստ է: Մեզ մոտ բոլորը մշտապես շտապում են, բոլորը զբաղված են: Իսկ այստեղ կարող եմ ինձ թույլ տալ ծուլանալ, հայկական գինի կամ կոնյակ վայելել ու «Ուինսթոն Չերչիլ»-ի կենսակերպով ապրել: Գուցե հաջորդ ֆիլմս հենց դրա մասին լինի` երեւանյան Ուինսթոն Չերչիլը:

Լենա Գեւորգյան (տեքստ)
Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին