«Սառցե թագուհի»՝ ամանորյա ներկայացում երկու գործողությամբ - Mediamax.am

exclusive
7478 դիտում

«Սառցե թագուհի»՝ ամանորյա ներկայացում երկու գործողությամբ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ տարի առաջ գործարկված «Մանկաբառ» խորագրում Մեդիամաքսը ներկայացրել է «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի երեխաներին: Տարեվերջին երեխաները ամանորյա ներկայացում էին պատրաստել՝ «Սառցե թագուհին», եւ մենք որոշեցինք զրուցել նրանց հետ իրենց դերերի մասին:

Գործող անձինք՝

Սառցե թագուհի
Գերդա
Կայ
Երեք խոզուկներ
Սպիտակաձյունիկ
Երեք նապաստակներ
Ձմռան թագուհհի
Փաթիլներ
Ձմեռ Պապ
Ձյունանուշիկ

Գերդա (Նատալի)

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես Կայի քույրիկն եմ:

Մենք բակում խաղում էինք, երբ Սառցե թագուհին Կային տարավ,ես ել գնացի նրան փնտրելու: Բոլորին հարցնում էի Կայի մասին, բայց մենակ փաթիլները ինձ օգնեցին ու տարան Սառցե Պալատ, որ Կային գտնեմ: Կային երբ տեսա, հարցրեցի «Կայ ,այդ դո՞ւ ես, մի՞ թե ինձ չես ճանաչում»: Սկզբում ինքը ինձ չճանաչեց, որովհետեւ Սառցե թագուհին նրա սիրտը սառեցրել էր: Բայց հետո ձայնս ճանաչեց: Սառցե թագուհին էլ համոզվեց, որ չարերը պարտվում են ու Կայի սիրտը «հալեցրեց»:

Երբ Կային ման էի գալիս, ավազակների մոտ ընկա: Ինձ վանդակ նստացրեցին, բայց ես չէի վախենում: Գերդայի դերը հեշտ սովորեցի, բայց ինձ ասում են, որ ես «բալերինկա» եմ դառնալու, որովհետեւ շատ լավ եմ պարում:

Ես ու քույրիկներս Կայի նման ապերիկ ենք ուզում, բայց մաման համաձայն չի:

Ձմեռ Պապիկից Հեքիաթների մեծ գիրք եմ ուզել, որ մի քիչ մեծանամ ու ինքս կարդամ:

Կայ (Ռիչարդ)

Լուսանկարը` Մեդիամաքս



Ես Գերդային ապերիկն եմ: Սառցե թագուհին ինձ գողացավ, տարավ ու կախարդեց, որ Գերդային մոռանամ: Գերդային չէի հիշում: Երբ իրան տեսա, ու ասեցի «Գերդա, այդ դո՞ւ ես»` էլի չհիշեցի, մի քիչ «ստից» տենց ասեցի:

Վերջում, երբ արդեն եղեւնու մասին երգն էինք երգում, նոր հիշեցի, որ Գերդան ա: Սառցե թագուհու մոտ ինձ դուր էր գալիս, բայց չէի ուզենա միշտ էդտեղ մնալ:

Ձմեռ Պապիկից տղայական բաներ եմ ուզել:

Խոզուկ-1 (Հրաչ)

Մենք երեք խոզուկներ ենք՝ ես, Արեսն ու Գագիկը:

Երբ Սառցե թագուհին Կային գողացավ, Գերդան լացելով եկավ անտառ ու մեզ հանդիպեց: Ուզում էինք իրան օգնել, բայց եկավ Սպիտակաձյունիկը, սկսեց ոտանավորներ ասել ու մեզ պար սովորացրեց: Հետո տարանք Գերդային ավազակների մոտ:

Ավազակները իրան գցեցին վանդակ, իսկ նապաստակները հետո օգնեցին:
Հետո Ձյունե թագուհին կախարդեց ու փաթիլներին արթնացրեց: (Ձյունե թագուհին ուրիշ է, Սառցե թագուհին՝ուրիշ: Ձյունե թագուհին Մարիամն ա, իսկ Սառցե թագուհին՝ Ավանեսյան Արինան): 

Սառցե թագուհին չար էր: Երբ Գերդան Կային գտավ, Սառցե թագուհին հասկացավ, որ բարին միշտ հաղթում ա ու որոշեց բարիանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենավերջում եկավ Ձմեռ Պապիկը: Բայց իսկական չէր, մեր Հովոն էր:

Հետո էլ բոլորը պոլկա պարեցին:

Իսկական Ձմեռ պապիկին նամակ դեռ չեմ գրել՝ թուղթ պետք ա առնեմ: Բայց ամեն ինչ էլ ուզել եմ՝ ավտոներ, գրքեր, մատիտներ, կենդանիներ:

Ձմեռ պապիկը գնում ա Աստված Պապիկի մոտ, Աստված Պապիկը իրան մեր ուզած նվերները տալիս ա, Ձմեռ Պապիկը դնում ա պարկի մեջ, հետո թզուկները պարկից էդ նվերները հանում են, դնում են տոնածառի տակ ու արագ փախնում են, որ մենք իրանց չտեսնենք:

Խոզուկ-2 (Արես)

Մենք եղբայր խոզուկներ ենք: Ապրում ենք անտառում ու ամբողջ օրը խաղ անում:

Մի օր Գերդան եկավ ու ասեց, որ սառցե թագուհին Կային տարել ա: Գերդային առաջին անգամ էինք տեսնում: Խնդրեց, որ օգնենք Կային գտնել, բայց ես ասեցի, որ դա ինձ շատ պետք չի: (Որովհետեւ ես մի քիչ չար խոզուկ եմ): 

Երբ Գերդային ավազակները բռնեցին, մենք էդ ժամանակ գնացել էինք Սպիտակաձյունիկի հետ անտառում պարելու:

Ձմեռ Պապիկին նամակ գրել եմ՝ խաղալիք ռոբոտ-ոստիկան եմ խնդրել:

Իսկական Ձմեռ Պապիկին չեմ տեսել, մենակ իրա քայլերն եմ լսել:

Խոզուկ-3 (Գագիկ)

Իսկ ես բարի խոզուկ եմ, Գերդային որ տեսա, շատ հավանեցի, ասեցի՝ «Իսկ ո՞վ ես դու, իմ դիցուհի»:

Երբ ավազակները Գերդային բռնեցին, մենակ ես դա նկատեցի, բայց չգնացի օգնելու, որովհետեւ Սպիտակաձյունիկն էր գալիս, մենք էլ գնացինք իրան բարեւելու:

Բայց վերջում ամեն ինչ լավ ստացվեց:

Սպիտակաձյունիկ (Արինա Լեւոնյան)

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպիտակաձյունիկը՝ ես եմ:

Գերդան խոզուկներից Կայի մասին էր հարցնում, ես էլ այդ ժամանակ թռվռալով եկա:
Գերդային շատ չօգնեցի, բայց բոլորին  ուրախ պար սովորոցրեցի:

Ձմեռ պապիկից ուզել եմ Էլզայի փափուկ տիկնիկ: Երբ քնած եմ լինելու, կբերի, կդնի տոնածառի տակ:

Ավազակ-1 (Տիգրան)

Մենք ընկեր ավազակներ ենք ու ապրում ենք անտառում, բայց տան մեջ: Գերդան որ եկավ, իրան բռնեցինք ու գցեցինք վանդակը, որովհետեւ բոլոր ավազակների պես չար ենք՝ թալանում ենք ու կրակում:

Չէինք վախենում, որ մեզ կբռնեն, որովհետեւ մեր հանդեսում «միլիցա» չկա: Բայց չէի ուզենա իսկական ավազակ լինեի, երբ մեծանամ՝զինվոր եմ լինելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավազակ-2 (Վաչե)

Ավազակների պարն էինք պարում, երբ Գերդայի ձայնը լսեցինք:

Վանդակի մեջ գցեցինք, բայց հետո եկան նապաստակները եւ Գերդային ազատեցին: Ոչ մի ավազակի մոտ Ձմեռ Պապիկ չի գալիս:

Երբ մեծանամ, ոստիկան եմ դառնալու, որ բոլոր ավազակներին բռնեմ:

Նապաստակ-1 (Ստեֆան)

Մենք մեր համար անտառում թռչկոտում ու երգում էինք: Մեկ էլ լսեցինք ձայներ ու տեսանք, որ ավազակները Գերդային կապել են ու գցել վանդակի մեջ:

Նապաստակ-2 (Դավիթ)

Գերդային վանդակից հանեցինք, ինքն էլ մեզ ասեց՝ «շնորհակալություն, իմ փոքրիկ նապաստակներ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շտապում էր, ասեց, որ գնում է Կայի սառցե սիրտը հալեցնի:

Մենք էլ բեմից արագ գնացինք, որովհետեւ փաթիլների պարի ժամանակն էր:

Նապաստակ-3 (Ալեքս)

Գերդային օգնելը  ինձ շատ դուր եկավ:

Ձմռան թագուհի (Մարիամ)

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ աշխատանքը ձմեռ բերելն ու ձյուն տարածելն է: Փաթիլները իմ դստրիկներն են,  կանչում եմ նրանց, որ միասին պար պարենք:

Երբ Գերդան պատմեց Կայի մասին, մենք օգնեցինք նրան`սկսեցինք արագ-արագ պտտվել, Գերդային օդ բարձրացրեցինք ու տարանք Սառցե Պալատ:

Սառցե թագուհուն գիտեի, ուղղակի իրա հետ ընկերություն չէի անում, որովհետեւ ինքը Կային ու բոլորին վնաս էր տալիս:

Բայց հիմա որ բարիացել ա, կարծում եմ, կարելի ա արդեն ընկերանալ: Ուզում եմ մտածեմ, որ չի խաբում ու իսկականից բարիացել ա:

Փաթիլ (Մերի)

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես հինգ տարեկան փաթիլիկ եմ`սպիտակ եւ շատ սիրուն:

Իսկական փաթիլներ չեմ տեսել, բայց գիտեմ, որ նրանք ձյունից են`երկնքից իջնում են ներքեւ ու հալվում:

Ձմռան թագուհու եւ իմ փաթիլիկ քույրիկների` Անահիտի, Անժելայի ,Արինայի, Աննայի հետ արագ պար ենք պարում, որ Գերդային տանենք Սառցե Պալատ:

Իսկ հեքիաթի վերջում գալիս ա Ձմեռ Պապիկը ու մենք բոլորով ուրախ պոլկա ենք պարում:

Ձմեռ Պապիկին նամակ դեռ չեմ գրել, բայց գիտեմ ինչ եմ ուզում՝ Էլզայի շորը, կոշիկները ու ձեռնոցները:

Չգիտեմ, էդքան շատ բան կարող է բերել, թե ոչ: 

Սառցե թագուհի (Արինա Ավանեսյան)

Լուսանկարը` Մեդիամաքս


Սառցե թագուհին մի քիչ չար էր, Կային գողացել էր ու տարել իր պալատ:

Կային փախցրել էի, որովհետեւ ուզում էի, որ ինքը ինձ մոտ ապրի ու իմ կոտրված հայելու կտորները ճիշտ հավաքի:

Սառցե պալատներս շատ գեղեցիկ էին: Շորիկս էլ մամաս էր կարել: 

Երբ Գերդան եկավ ու Կային գրկեց, արդեն ես էլ բարիացա:

Սառցե թագուհին տասը տարեկան աղջիկ ա:

Ձմեռ Պապիկից ջրահարս տիկնիկ եմ ուզել:

Գիտեմ, որ բոլոր նվերները Ձմեռ պապիկը մենակ է պատրաստում: 

Ձմեռ Պապիկ (Հովհաննես)

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես 400 տարեկան եմ, ապրում եմ Լապլանդիայում: Երեխաներից նամակներ եմ ստանում, հետո նվերներ բաժանում:

Մեր խմբի Արեսի նամակը պապիկիս հետ պիտի տանեմ «Խաղալիքների աշխարհ»: Պապիկիս անունն էլ ա Հովհաննես:

Լապլանդիայում խաղալիքների գործարան կա, բայց ես որ իսկական Ձմեռ Պապիկ չեմ, պիտի խանութից առնեմ:

Սառցե թագուհու հետ ծանոթ էի: Ինքը Լապլանդիայից չի՝ Հյուսիսից ա:

Մենք իրար ճանաչում էինք, գիտեի, որ Կային գողացել ա, բայց ժամանակ չունեի իրան ասել, որ լավ բան չի արել:

Վերջում որ հանդիպեցինք, ինքը արդեն բարիացել էր:

Բոլոր բալիկներին մաղթում եմ, որ իրենց լավ պահեն, ես էլ լավ նվերներ բերեմ:

Իսկական Ձմեռ Պապիկից դեռ չեմ մտածել, ինչ եմ ուզում, բայց նամակի մեջ կգրեմ, որ իրա դերն եմ խաղացել:

Նոր տարվա գիշերը, երբ Ձմեռ Պապիկը  գա, իրա համար «կոֆե» պիտի եփեմ:

Հետո իմ Ձմեռ Պապիկի շորերը կհագնեմ ու տենց միասին կնստենք ու կոֆե կխմենք:

Աննա Բուբուշյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին