Լիլիթ. « Չեմ սիրում գորշ արջերին՝ կծող են» - Mediamax.am

exclusive
2365 դիտում

Լիլիթ. « Չեմ սիրում գորշ արջերին՝ կծող են»


Լիլիթ, 5 տարեկան
Լիլիթ, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ, 5 տարեկան
Լիլիթ, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ, 5 տարեկան
Լիլիթ, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ, 5 տարեկան
Լիլիթ, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը:

***

Լիլիթ, 5 տարեկան. Երբ մեծանա,ուզում է դառնալ երգչուհի (Լիդուշիկի նման)

Տանը երգում եմ, գրիչը վերցնում եմ ձեռքս ու պատկերացնում եմ, որ բեմի վրա եմ:

Եթե ինձ հանկարծ չընդունեն երգի դասարան, ես էլ կդառնամ բժիշկ:

Ուզում եմ այֆոն ունենամ, որ իրանով Վինքսերի խաղը խաղամ: Բացի Վինքսերից մեկ էլ Միկի Մաուսին եմ սիրում:

Չեմ սիրում գորշ արջերին՝ կծող են:

Կենդանաբանական այգում աղվեսիկին եմ հավանել:

Տանը խոսացող թութակ կպահեի, կսովորացնեի, որ ամեն ինչ իմ հետեւից կրկնի:

Իմ սիրած գույնը բաց վարդագույնն է. լավ կլիներ, որ տենց գույնի մազեր ունենայի ու լիքը ծաղիկներով զարդարեի:

Մանկապարտեզում մենակ ոսպով ճաշ չեմ սիրում:

Կենդանաբանական այգում սիրամարգը հենց ինձ տեսավ, զարմացավ ու պոչիկը բացեց:

Սիրել՝ նշանակում է իրար հետ ապրել, իսկ ընկերություն անել՝ նշանակում է իրար սիրել:

Մանկապարտեզում մեկ-մեկ խնդրում ենք, որ թողնեն բժշկական գործիքներով մի քիչ խաղանք: Դրա համար բժիշկներից չենք վախենում:

Գրի առավ Աննա Բուբուշյանը
Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

Շնորհակալություն ենք հայտնում Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզին:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին